Նախագահը ստորագրել է ծխելը հանրային փակ տարածքներում արգելելու մասին օրենքը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը և հարակից ևս չորս օրենքներ:
Դրանցով մասնավորապես արգելվում է ծխելը հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում: Այդ օրենքների ընդունման նպատակն է հասնել Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը՝ պաշտպանելով երկրորդային ծխի ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդության ցուցանիշները:
«Մեր կյանքում շատ գործողություններ պայմանավորում ենք ընտանիքով, մեր երեխաներով ու նրանց ապագայով: Դա մենք անում ենք մեր ներքին համոզմամբ, մեր ներքին պահանջով, մեր ազգային արժեքներին հավատարիմ: Չծխելով՝ մենք ևս մեկ քայլ ենք անում ի պաշտպանություն ընտանիքի, ի պաշտպանություն մեր գենոֆոնդի:
Չեմ կարծում, թե այնտեղ, որտեղ նախ մեր սթափ մտածելու կարիքը կա, առաջին հերթին օրենսդրական կարգավորում է պետք: Իհարկե, օրենքը գծում է որոշակի սահմաններ, որոնց պետք է ենթարկվել: Սակայն ձեզնից յուրաքանչյուրի որոշումն է՝ մտածե՞լ, թե՞ չմտածել ձեր, ձեր ընտանիքի, մեր ժողովրդի, մեր երկրի առողջության մասին:
...Փորձենք ապրել ավելի առողջ կենսակերպով: Առողջությունը ցանկացած տեսակի՝ մտավոր, ֆիզիկական թե հոգևոր գործունեության հաջողության երաշխիք է»,- ասել է Արմեն Սարգսյանը:

«Ոչ ոք չգիտի՝ Դիլիջանում վաճառվող, ռեստորաններում հրամցվող մսե ուտեստներն անվտա՞նգ են»․ Ոսկան Սարգսյան
6903:06
«Երևանում «կարմիր գծերի» վերացումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր»․ Հրայր Կամենդատյան
6802:06
«Երկիր մոլորակի ձևը փոխվում է»․ Լևոն Ազիզյան
110Երեկ, 23:42
Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում
114Երեկ, 22:24
Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային
141Երեկ, 19:12
«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
125Երեկ, 16:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
122Երեկ, 15:30
«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան
121Երեկ, 15:06