«Տո յուրդդ չբլի, բա որ ամբողջ տնտեսությունը փլվի՞». Հրանտ Բագրատյան
![]() 582 Շաբաթ, 14 մարտի, 2020 թ., 14:35 ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարունակենք հակահամաճարակային միջոցառումների մասին գրառումների շարքը։ Մինչ այդ մեկ բացատրություն. երբ խոսում ենք պետական միջոցառումների մասին, ապա պետք է հասկանանք, որ դրանցից արդյունավետ կլինեն միայն նրանք, որոնք ելնում են այն թեզից, որ ՀՀ-ում կորոնավիրուսը համաճարակային բնույթ է կրելու։ Այդպիսին է կառավարման տեսությունը. նկատի ունենալ ամենածանր սցենարը։ Եթե իրականության մեջ այն ավելի թեթև անցնի, ավելի լավ։ Բայց պետությունը պարտավոր է նկատի ունենալ հնարավոր ամենավատ տարբերակը։ Կարծիք ունեմ, որ մեր պետական այրերը դա չեն հասկանում։ Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարը երեկ մի թեթև անկնարկեց, թե տնտեսության մեջ փոքրիկ նահանջ է հնարավոր, ասենք, զբոսաշրջության բնագավառում։ Տո յուրդդ չբլի, կասեր տատս, բա որ ամբողջ տնտեսությունը փլվի՞: Կամ վարչապետը այսօր, ինչպես ինքն է ասում հեռավոր Սևանից, տեստավորելու է իրեն ու կնոջը։ Սա այն վարչապետն է, որ ունի մի քանի հարյուր տեստ ընդամենը։ Հա, օրերս ՀՀ կհասնի Չինաստանի նվիրած ևս 1000 տեստ։ Այս մարդը ոչինչ չի արել տասնյակ հազարավոր տեստեր, հարյուր հազարավոր դիմակներ ունենալու համար։ Հիմա էլ իզուր տեղը վարի է տալիս 2-ը։ Այդ տեստերը հիվանդների համար են և այսօր ոսկու գին ունեն։ Հիմա միջոցառումներից։
Առևտուր և ծառայություններ։
Շարունակելի»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
