Մոսկվայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը

Մարտի 14-ի երեկոյան Մոսկվայում ձերբակալվել է «Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը: Այս մասին գրում է Ren.tv-ին։ Հարությունյանը հանձնվել է Տվերի տարածքային դատախազություն՝ արտահանձման վերաբերյալ ստուգումներ իրականացնելու նպատակով:
Ըստ մեղադրանքների՝ Վ. Հ.-ն 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ ընդունելուց հետո նշանակվել է քննչական խմբի ղեկավար: Վերջինս նշված քրեական գործով նախաքննության ընթացքում ի պաշտոնե հայտնաբերել է, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների՝ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք հիշյալ դեպքերի ընթացքում գործադրել են հրազեն: Մինչդեռ նա, հիշյալ իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու, վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու և տեղի ունեցածն իրավաչափության քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, այդ, ինչպես նաև իրադարձությունների ժամանակ մի խումբ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, քննչական խմբի որոշ քննիչների հետ և ոստիկանության այլ ծառայողների, այդ թվում՝ փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ, կազմակերպել է քրեական գործով հանցագործության հետքեր պարունակող, հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու միջոց ծառայող, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված և վերցված ապացույցների կեղծելը:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների 43%-ը ենթարկվում է կլիմայական բարձր ռիսկի»․ Լևոն Ազիզյան
6003:06
«Վաղուց նրանք հանգիստ մտնում են Հայաստան ու ելնում»․ Նարինե Կիրակոսյան
7102:06
«Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է»․ Արտակ Զաքարյան
8000:36
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով բողոքի ակցիաներ են կազմակերպվել
150Երեկ, 23:24
Վրաստանում ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 80 անձ
147Երեկ, 22:54
«Եթե պետական մարմինների թերացումներ են եղել, դրանք պետք է քննության առարկա դառնան»․ Մհեր Կարագոզյան
95Երեկ, 20:00
Ընկերոջը հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդը ձերբակալվել է
108Երեկ, 18:12
«Մակրոնների ժողովրդավար դիմակների տակ թաքնված է անհանդուրժող բռնապետը»․ Սերգեյ Սարգսյան
114Երեկ, 16:06