«Մարդիկ ասում են՝ երբ չենք աշխատելու, մեզանից գազի, հոսանքի վարձ են ուզելու, ո՞նց են լուծվելու այդ հարցերը». Մարուքյանը՝ Փաշինյանին
![]() 448 Երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ., 19:35 «Այն մարդիկ ովքեր չեն աշխատելու այս ընթացքում, ասում են, որ արտակարգ դրության պայմաններում, հարկադիր արձակուրդում ենք և չենք աշխատելու, մեզանից գազի, հոսանքի վարձ են ուզելու, ո՞նց են լուծվելու այդ հարցերը։ Բացի այդ՝ մարդկանց պետք է հստակ բացատրել՝ դուրս գա՞ն փողոց, թե՞ չգան, ո՞ր դեպքում դուրս գան․․․Հավաքներ կազմակերպե՞ն, թե՞ չէ, օբյեկտները, ռեստորանները աշխատե՞ն, թե՞ ոչ»,- այսօր ԱԺ-ում՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Պատասխանելով Մարուքյանին՝ վարչապետն ասաց․ «Մենք օպերատիվ այդ հարցերի վերաբերյալ որշումները կներկայացնենք։ Մարդը, բնական է, պետք է ապրի, էլեկտրաէներգիայի, գազի վարձ վճարի, պետք է ևս մեկ անգամ քննարկենք այդ հարցերը»։ Ինչ վերաբերում է ռեստորանների փակվելուն, վարչապետն ասաց․ «Տեսեք, մենք չենք ասում, որ ռեստորանները Հանրապետության պետք է փակվեն, որովհետև հասկանում ենք, որ նախ պետք է այդ միջոցը արդարացված լինի, երկրորդ՝ արդյունավետ լինի, և երրորդ, եթե ռեստորանները փակենք ու մատուցողներին ասենք՝ դուք էլ եկամուտ չեք ստանալու, այստեղից հարց է առաջանում, բա որտեղի՞ց ենք այդ եկամուտը ստանալու: Դրա համար մենք օպերատիվ այդ որոշումները կկայացնենք, ըստ իրավիճակի, ըստ համաճարակաբանական իրավիճակի»: Վարչապետը հավելեց, որ հիփոթեքային վարկային սպասարկումները մինչև 6 ամսով կերակարձգվեն և քաղաքացիներն այս ընթացքում չեն կանգնի խնդրի առաջ։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արտակարգ դրությունը կտևի մինչև ապրիլի 14-ը, ժամը 9։00-ն։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է կորոնավիրուսով պայմանավորված Արտակարգ դրություն հաստատելու հարցը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
