«Միջոցներ պետք է ձեռնարկվեն, որ անտրամաբանական գնաճ տեղի չունենա». Նիկոլ Փաշինյան
![]() 316 Երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ., 20:00 «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարց ուղղեց ապրանքների գների բարձրացման վերաբերյալ․ «Տնտեսվարողների կողմից տարվող գնային քաղաքականությանը պատրաստվո՞ւմ է միջամտել կառավարությունը, քանի որ քաղաքացիներն ահազանգում են, որ վերջին օրերին որոշ ապրանքատեսակների գները կտրուկ բարձրացել են»։ Ի պատասխան՝ Ն․ Փաշինյանն ասաց, որ ՏՄՊՊՀ-ից իրենց վստահեցնում են, որ գնային ոչ մի արտակարգ փոփոխություն չկա․ «Օրինակ, դիմակների գները. բոլոր երկրներում նույն տեմպով են աճել դրանց գները, այդպիսի իրավիճակներ էլ են լինում, դա նորմալ է։ Իսկ ընդհանրապես, միջոցներ պետք է ձեռնարկվեն, որ անտրամաբանական գնաճ տեղի չունենա»,- ասաց նա։ Վարչապետը կատակով նշեց, որ պետք չէ մեր տատիկների պես «խուճապային» գնումներ իրականացնել՝ գնելով օճառ, լուցկի և այլն։ Ըստ վարչապետի՝ այն ապրանքները, որոնք ինչ-որ շուկաներում մրցունակ չէին, կարող են մրցունակ դառնալ: «Օրինակ մեզ համար հետաքրքրություն ներկայացնող երկրներից մեկում այս տարի 35 մլրդ դոլարի գյուղմթերքների շուկա է ի հայտ գալիս կորոնավիրուսի պատճառով»,- ասաց Ն․ Փաշինյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
