Ավտովթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ
![]() 553 Ուրբաթ, 20 մարտի, 2020 թ., 17:30 Մարտի 20-ին, ժամը 12:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Գ., ծնված 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարդան Գ-ն և ուղևորներ Վահե Ս-ն (ծնված 1988թ.), Աշոտ Խ-ն (ծնված 1989թ.), Ռուբեն Մ-ն (ծնված 1987թ.) և Նապոլեոն Մ-ն (ծնված 1982թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ: Բժիշկները Ռուբեն և Նապոլեոն Մ-երի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վարդան Գ-ին և Վահե Ս-ին տեղափոխել Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Աշոտ Խ-ն մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին: |
Սյունիքում բազալտե եզրաքարի տակ մնացած 7-ամյա տղան մահացել է
10300:06Ռոմանտիկ երեկո անցկացնող տղամարդը մահացել է կայծակի հարվածից
173Երեկ, 20:00Կիևում Ուկրաինայի ԱԾ գնդապետ է սպանվել (տեսանյութ)
277Երեկ, 14:22Բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ը
162Երեկ, 13:06Հրազդանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
171Երեկ, 11:18Դաշտավանցիները պահանջում են լուսացույց տեղադրել. ողբերգական վթարներն այդ խաչմերուկում անպակաս են (տեսանյութ)
25709.07.2025, 17:48Նյու Մեքսիկոյում ուժգին ջրհեղեղներ են (տեսանյութ)
52809.07.2025, 10:10Ողբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել են
33209.07.2025, 10:00