«Տոկիո 2020» օլիմպիական խաղերը հետաձգվում են

3326
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 11:40
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) անդամ Դիք Փաունդը Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ «Տոկիո 2020» օլիմպիական խաղերը հետաձգվելու են, հավանաբար մինչև 2021 թվականի ամառ: Խաղերի կազմակերպիչները գտնվում են համաշխարհային ճնշման տակ, քանի որ 124 տարվա ժամանակակից պատմության ընթացքում խաղերն առաջին անգամ են հետաձգելու՝ կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով, իսկ խոշոր երկրները՝ Ավստրալիան և Կանադան արդեն հայտարարել են օլիմպիադային չմասնակցելու մասին:
Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Դիք Փաունդի կարծիքով՝ սա լավագույն լուծումն է: Նրա խոսքով՝ որոշումը կայացնելիս հաշվի են առել նաև մարզիկների կարծիքը: Ճապոնիայում կորոնավիրուսի ավելի քան 1,8 հազար հաստատված դեպք կա, մահացել է 49 մարդ:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
125Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
164Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
22901.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
22601.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
32931.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
40730.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
197727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
64927.10.2026, 19:30