«Վարակի տարածման դանդաղ ընթացքը տալիս է երկու հնարավորություն». Գարեգին Միսկարյան
![]() 498 Ուրբաթ, 27 մարտի, 2020 թ., 05:40 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղաշարժի սահմանափակումը էս պահի դրությամբ հայտնի լավագույն միջոցն է վարակի տարածման ընթացքը դանդաղեցնելու համար։ Դանդաղեցնելու, այլ ոչ թե վերացնելու։ Եթե մենք չենք գնում բացարձակ մեկուսացման, ապա դա միայն դանդաղեցնում է վարակի տարածումը։ Վարակի տարածման դանդաղ ընթացքը տալիս է երկու հնարավորություն. Որոնք են այս պահին ատաջին անհրաժեշտության միջոցները։ 1. Արհեստական շնչառության սարքեր (Հիվանդանոցների համար) (Ու էս ամեն ինչը՝ նաև բանակին է անհրաժեշտ) Կասեք, որտեղի՞ց՝ Չինաստանից։ Ամենը հավաքելու և Հայաստան հասցնելու համար բավարար է 7-10 օր։ Բացի արհեստական շնչառության սարքերից մնացած ամեն ինչի տեղրը գիտեմ ՝ արտադրողներն էլ կան, գներն էլ կան, փոխադրումը պիտի կազմակերպվի չարտերով (կարող է Վարչապետի անձնական ինքնաթիռն էլ գնալ բերել)։ Բայց կա մի մեծ խնդիր, որը կարող է լուծել միայն ՀՀ կառավարությունը։ Որոշ ապրանքների վրա Չինաստանի կառավարությունը սահմանափակումներ է դրել և Չինաստանից այդ ապրանքները արտահանելու համար անհրաժեշտ է Չինաստանի առողջապահության նախարարության թույտվությունը։ Պետական գնումների դեպքում դա արվում է Արտգործնախարարության միջոցով։ Ասենք. N95 դիմակը Հայաստան հասցնելով պետության վրա կնստի 2.2 -2.5 դոլար, բժշկական եռաշերտ դիմակը 0.34-0.36 դոլար, ջերմաչափը 40-55 դոլար (կախված մոդելից), առանց հպման ախտահանող հեղուկի դոզատրը 14- 24 դոլար (կախվախ տարողունակությունից), ախտահանող լամպերը 28-30 դոլար, պաշտպանիչ հագուստը 10-25 դոլար (կախված չափսերից ու կոմպլեկտացիայից) ու էդպես շարունակ։ Եթե թվերը պարետին ու ԱՆ նախարարությանը անհրաժեշտ են քանակներից ելնելով նախնական բյուջե հաշվելու համար պատրաստ եմ տրամադրել։ Ես դա չեմ կարող անել, քանի որ ոչ ձեր պաշարների մասին գիտեմ, ոչ ձեր մտադրությունների։ Եթե հարցեր լինեն՝ դիմեք»։ |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
