«Երկիրը պետք է շատ արագ բերել ճգնաժամային կառավարման իրավիճակի». Նորայր Նորիկյան
![]() 374 Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ., 00:15 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաձայն եմ, որ այս համաճարակի մեկնարկին մենք այդքան էլ լուրջ չընդունեցինք դրա հնարավոր բարդություններն ու ծավալը և հենց ամենասկզբում չձեռնարկեցինք առավել կոշտ ու խիստ միջոցներ՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու և այլ օջախների ձևավորումը բացառելու համար: Որևէ մեկին մեղադրելու խնդիր չկա: Այս ամենը ճգնաժամային կառավարման փորձի պակասի, իրադրությունը և ռիսկերի վերահսկելիության աստիճանը ոչ համարժեք գնահատելու, համաճարակի մասշտաբայնության մակարդակը և ծավալման տարածքը օբյեկտիվորեն չկանխատեսելու հետևանք է: Բայց սա ոչ թե միայն մեզ մոտ է, սա բոլոր պետություններին բնորոշ իրավիճակ է: Սակայն, երբ արդեն արձանագրվում են մահեր, իսկ վարակվածների թիվը գնալով ավելանում է, ուրեմն իսկական սթափվելու ժամանակն է: Եթե հայտարարվել է արտակարգ դրություն, և պարետի կողմից կայացվում են որոշումներ ու տրվում են ցուցումներ, ապա դրանք պետք է կատարվեն անվերապահորեն, հակառակ պարագայում գրոշի արժեք չունեն: Այս պահին որևէ քաղաքական իրադարձություն, գործընթաց և նեղ կուսակցական կամ քաղաքական շահ պետք է ստորադասվի բոլորիս անվտանգության ու առողջության պահպանմանը: Հիմա քաղաքական հաշվարկների ու գործընթացների, ազդեցությունների պահպանման ժամանակը չէ: Երկիրը պետք է շատ արագ բերել ճգնաժամային կառավարման իրավիճակի՝ փորձելով հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից: Հ. Գ. Խորապես ցավակցում եմ կորոնավիրուսի հետևանքով մահացած երեք քաղաքացիների հարազատներին ու բարեկամներին»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
