«Նախկինների իսկական պաշտպանը Նիկոլ Փաշինյանն ու իր անչափասհասների խմբակն է». Հայկ Մարտիրոսյան
![]() 292 Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ., 13:45 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանական ֆեյքոֆաբրիկան անցել է հակաարշավի: Իրենց մի բացահայտորեն ֆեյք էջում մեջբերում են իմ ստատուսներից մեկը, դրան ավելացնում մի երկար տեքստ, որն ուղղակիորեն ինձ կապում է Քոչարյանի հետ, հետո՝ մեկ այլ ֆեյք էջ. իբրև թե մեջբերում է այդ առաջին ֆեյք էջին և ստանում տասնյակ հայհոյանքերով և անեծքներով հարուստ մեկնաբանություններ: Ընդ որում՝ ֆեյք տեքստը կազմում են այնպես, որ ստացվի թե իբրև թե ես խիստ պրոքոչարյանական և պրոնախկին եմ և ծառայում եմ նախկին ռեժիմի շահերին: Իմ խորին համոզմամբ՝ նախկինների իսկական պաշտպանն ու անվտանգությունն ապահովողը Նիկոլ Փաշինյանն ու իր անչափասհասների խմբակն է, որոնք ոչ մի կերպ պատասխանատվության չեն ենթարկում նախկին ռեժիմին և իմ կարծիքով՝ պահպանում են նրանց, հավանաբար, տրված անվտանգության երաշխիքների իրենց հնարավոր խոստումները: Հակառակ պարագայում Փաշինյանն ու իր խմբակը վաղուց բանտեր ուղարկած կլինեին թե՛ Քոչարյանին, թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ առաջին նախագահին, ինչպես նաև՝ նրանց մի շարք պաշտոնյաների և օլիգարխների: Իշխանության հետ կապված ֆեյքոֆաբրիկան նաև իր և իր կոորդինատոր-տնօրեն-ղեկավար պատանի, Գեբբելսի որակին վայել որակով, ֆոտոկոլլաժ է ստեղծել, որն ինձ ասոցացնում է նախկին ռեժիմի հետ: Այս մանր և ոչինչ չարժեցող կսմթոցները, ինչպես նաև՝ դրանց ներքո մեկնաբանություններ և հայհոյանքներ թողող ապուշների բանակների մտքերն ինձ ամենևին չեն հուզում: Գտնվելով քաղաքականության մեջ՝ ես նման դասի և որակի աղբին վաղուց հեգնանքով, քմծիծաղով և հանգիստ եմ վերաբերվում: Բայց ինձ անհանգստացնում է մեր հասարակության այն հատվածը, որ չի տեսնում, որ կա մի իշխանություն, որ նախկիններից էլ ավելի ցած է գահավիժել՝ որդեգրելով հանրության ռեսուրսների հաշվին ֆեյքոֆաբրիկայով իսկական ընդդիմադիրների դեմ նման էժանագին և ծավալուն պայքար մղելու ճանապարհ: Նախկիններն այդ կեղտոտ մեթոդներն ավելի քիչ և ավելի չափավոր էին կիրառում, քան՝ անչափահասների այս խմբակը»: ՝ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
