«Կեղտոտ լվացքի պատմությունը կրկնվում է». Արսեն Խառատյան
![]() 899 Ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ., 05:15 «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կեղտոտ լվացքի պատմությունը կրկնվում է Տարիներ շարունակ, երբ Հայաստանում ընտրություն էր կեղծվում, մարդկանց հետապնդում ու խոշտանգում էին քաղաքական հայացքների համար, ճնշվում էր խոսքի ազատությունն ու քաղբանտարկյալների պակաս չունեինք, միջազգային պարբերականներում և կառույցներում խնդիրը բարձրացնելիս մեզ մեղադրում էին հակապետական գործունեության մեջ: Թավշյա հեղափոխությունը եկավ բացառելու «կեղտոտ լվացքը հարևանին ցույց չտալու» դեմագոգիան Հայաստանում, սակայն խնդիրը կարծես տարբեր է Արցախի պարագայում: Մասնավորապես, մարդիկ, որոնք խոսում են մարտի 31-ի ընտրությունների ընթացքում տեղ գտած խնդիրների մասին, հաճախ պիտակավորվում են որպես հակապետական, արտասահմանյան գործակալներ ու Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնողներ: Ստացվում է, որ թույլատրելի և ընդունելի է խախտումներով ընտրություն անել, իսկ դրանց մասին բարձրաձայնելը՝ անթույլատրելի: Հնացած այս «մեղադրանքները» ոչ միայն հարիր չեն նոր իրողություններին, այլև ուղիղ հարված են հեղափոխության արժեքներին, ինչի մեջ մեզ արդեն իսկ մեղադրում են: Ես միանշանակ կիսում եմ «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպումը, ուստիև՝ Արցախում կայուն և իրական ժողովրդավարություն հաստատելը պետք է լինի անքննելի առաջնահերթություն: Համոզված եմ, որ այս հարցում կոմպրոմիսներ չեն կարող լինեն, հակառակ պարագայում մենք կարող ենք կորցնել Արցախի մեր հայրենակիցների սրտերն ու փոփոխությունների հույսը: Ի պատասխան բազմիցս հնչած փաստարկների՝ թե Արցախի պարագան տարբեր է անվտանգության խնդիրներից ելնելով, հիշեցնեմ Բենջամին Ֆրանկլինի հայտնի խոսքերը. «Նա ով զոհաբերում է ազատությունն անվտանգություն ունենալու համար, արժանի չէ ո՛չ առաջինին, ո՛չ երկրորդին»»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
