«Մենք «սև ցուցակում» հայտնվելու եզրին ենք»․ Հակոբ Ճաղարյան
![]() 564 Կիրակի, 12 ապրիլի, 2020 թ., 22:55 «Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը չէր կարող տեղեկացված չլինել համակարգում առկա թերացումներից»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում ասել է վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Ճաղարյանը եթերի ընթացքում հայտնել է, որ Միջազգային ավիացիոն կազմակերպության աղմկահարույց զեկույցից հետո Հայաստանը գտնվում է «սև ցուցակում» հայտնվելու եզրին․ «Ինչպես փորձը ցույց է տալիս, սև ցուցակում հայտնված երկրներին եվրոպական պետությունները ագելում են մուտք գործել իրենց երկիր: Իհարկե, կան հնարավորություններ խուսափելու այդ ամենից, այսինքն՝ ավիաընկերություններին որպես անհատ միավորներ հնարավորություն է տրվում անցնել այդ ստուգումները և որպես ավիաընկերություն հաստատել իրենց կարողությունները թռիչքային անվտանգության միջազգային նորմերը կատարելու տեսանկյունից: Այսինքն՝ անկախ նրանից, որ երկիրը պատրաստ չէ ապահովել այդ նորմերը, ԵՄ-ն պատրաստ է առանձին ավիաընկերություններին տալ այդ հնարավորությունը»,- ասել է վարչապետի նախկին խորհրդականը: Անդրադառնալով իր՝ պաշտոնից ազատմանը՝ Ճաղարյանն ասել է. «Եթե ես պետք է մասնագիտական խորհուրդներ ներկայացնեմ, որոնք չլսվեն, չկատարվեն, ես իմ աշխատավարձ ստանալը գտնում եմ անտեղի: Ինչի՞ համար եմ ես այդ դեպքում զբաղեցնում այդ պաշտոնը: Ես երբեք չեմ ձգտել պետական համակարգում ունենալ պաշտոն, որևէ աշխատավարձի համար: Ես բավականին ապահովված մարդ եմ և կարող եմ ինձ թույլ տալ երկրի հանդեպ ունեցած վերաբերմունքով աշխատել ոչ իմ աշխատավարձի համար»,- ասել է նա:
«Մենք «սև ցուցակում» հայտնվելու եզրին ենք»․ Հակոբ Ճաղարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
