«Ընտրախախտումները զրոյական ազդեցություն են ունեցել». Արայիկ Հարությունյան
![]() 368 Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2020 թ., 22:05 Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է արձանագրված ընտրախախտումներին: «Ընտրությունների երկրորդ փուլ ենք ունեցել: Առաջին փուլում շա՜տ մեծ քննադատություններ կային ընտրախախտումների վերաբերյալ: Իհարկե, կան ընտրախախտումներ և կլինեն ընտրախախտումներ: Ինչքանով են դրանք ազդեցություն թողել արդյունքների վրա, ես համոզված եմ՝ զրոյական»,- ասել է նա: Նախագահը նշել է, որ պետական գործիչների մեծ ցանկ կա, որոնք կարող են ընգրկվել Կառավարության կազմում, բայց դա կլինի քաղաքական ուժերի հետ բանակցությունների ավարտից հետո. «Ոչ մեկի հետ որևէ հստակ պայմանավորվածություն չունենք: Մենք համագործակցելու ենք այդ քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստ են Արցախի սոցիալ-տնտեսական ընդհանուր հայեցակարգի հետ բանակցել: Այս և այլ հարցերից հետո արդեն կսկսենք մտածել՝ կոալիցիո՞ն իշխանություն ենք ունենալու, թե՞՝ համագործակցության հուշագրերի կամ պայմանավորվածությունների տեսքով ենք աշխատելու»,- ասել է Հարությունյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
