«Ինչո՞ւ պետք է 90-ականների թալանողները պատասխանատվության չենթարկվեն»․ Բ. Հարությունյան
![]() 330 Ուրբաթ, 17 ապրիլի, 2020 թ., 04:10 «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ պետք է 90-ականների թալանողները պատասխանատվության չենթարկվեն, բայց 2000-ականների կամ 2010-ականների թալանողները ենթարկվեն։ ԱԺ-ն ընդունեց ապօրինի ծագման գույքը բռնագանձելու մասին օրինագիծը: Ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե դատարանը որոշում է կայացրել, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը։ Ուսումնասիրվելու են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռքբերված գույքերը, բայց ըստ Ռուստամ Բադասյանի՝ հիմնականում քննության է ենթարկվելու վերջին 10 տարում ձեռքբերված գույքերի օրինականությունը: Հարց է առաջանում՝ ինչի՞ հենց վերջին 10 տարում ձեռք բերվածը, ոչ թե՝ 15, 20 կամ 28 տարվանը, չէ որ պետական գույքը կոպեկներով սեփականացնելու թալանը սկսվել է հենց 92թ-ից։ Օրենք են ընդունում մի ամբողջ ժամանակահատվածի համար, բայց գլխանց ասում են, որ հիմնականում կիրառելու են այդ ժամանակահատվածի մի մասի համար, լավ ինչքա՞ն կարելի է աբսուրդային մոտեցումներ կիրառել։ Ինչո՞ւ պետք է 90-ականների թալանողները պատասխանատվության չենթարկվեն, բայց 2000-ականների կամ 2010-ականների թալանողները ենթարկվեն, ո՞րն է տրամաբանությունը, թալանը թալան է՝ անկախ ամեն ինչից։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
