Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Մեր ժողովրդի և ԱԺ քննիչ հանձնաժողովի ուշադրությանն եմ ուզում հանձնել մի նկատառում». Լևոն Շիրինյան

«Մեր ժողովրդի և ԱԺ քննիչ հանձնաժողովի ուշադրությանն եմ ուզում հանձնել մի նկատառում». Լևոն Շիրինյան
253
Ուրբաթ, 17 ապրիլի, 2020 թ., 09:50

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր ժողովրդի և ԱԺ Քննիչ հանձնաժողովի ուշադրությանն եմ ուզում հանձնել մի նկատառում.
Ապրիլյան պատերազմի կորուստների ցանկում կայուն կերպով արդարացիորեն իր ցավալի տեղն է զբաղեցնում 800 հա տարածքի կորստի շեշտադրում:
Սակայն, այդ ցանկում կա համառորեն անտեսվող ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ նշանակության կարևորագույն կորուստ. նկատի ունեմ Վարազաթմբի (Լելե -Թեփե) հանձնումը ազերիներին, որը որոշակի իրադրության պայմաններում թշնամու հարձակման երկու ուղղություններ է նախանշում դեպի՝ ա) Արաքսի ափով Նախիջևան, բ) Ստեփանակերտ-Շուշի»: