«Ինչո՞ւ չեք բացատրում՝ թեկուզ «ասֆալտին կփռենք» ոճով, թեկուզ փողոցում շոու անելով». Կ. Վրթանեսյան
![]() 342 Շաբաթ, 18 ապրիլի, 2020 թ., 16:20 Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա լուսանկարներ, վիդեոներ Երևանի փողոցներից. շինարարներ իրար քիթ մտած աշխատող, մարդկանց կուտակումներ փողոցներում, ճնշող մեծամասնությունն առանց դիմակների... Եթե Նիկոլը երեկվա իր ուղերձի ժամանակ 20 րոպե ժողովրդին քնացնելու փոխարեն խոսեր 5 րոպե, բայց անտեր կորոնավիրուսի վտանգների մասին կոնկրետ փաստերով, ապա տնտեսությունը «բացելը» շատ ավելի հեշտ և արդյունավետ կլիներ։ Իսկ հիմա, վախենամ, հետևյալը կլինի. • Արտակարգ դրության առաջին 10-12 օրերի, երբ մարդիկ դեռ վախեցած ու զգույշ էին, արդյունքն այն էր, որ այսօր Հայաստանում վարակվածների կտրուկ աճ չկա։ • Բայց արդեն մոտ 10-12 օր է՝ ժողովուրդն աստիճանաբար արխայնանում է։ Սրա հետևանքները կսկսեն երևալ եկող շաբաթվա վերջ՝ օրական հայտնաբերված վարակակիրների թվի աճով։ • Այդ դեպքում հնարավոր է իրավիճակ, երբ նորից ստիպված լինեն կոշտ կարանտին մտցնել՝ վերջնականապես սպանելով տնտեսությունը։ Ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչու իշխանությունները չեն փորձում հստակ բացատրել բնակչությանը, որ վիրուսը ոչ մի տեղ չի գնացել, վիրուսը վտանգավոր է և այդպիսին կմնա դեռ երկար ժամանակ։ Կարճ, հստակ, կոնկրետ, ոչ թե 20 րոպե լոլո կարդալով, որն, ինչպես երեկ երևաց, մինչև վերջ լսող համարյա չի եղել։ Ցույց տվեք Իտալիայի պիկից լուսանկարներ, ցույց տվեք Էկվադորը, ցույց տվեք Նյու-Յորքը, ու բացատրեք, թե ինչու է այդպես եղել։ Վերջին երկու տարում հսկայական ռեսուրսներ եք ծախսել՝ թե՛ ֆինանսական, թե՛ ստեղծագործական, ընդդիմությանը վարկաբեկելու, ամենօրյա ռեժիմով պախարակելու համար։ Հիմա չե՞ք կարող էդ նույն ռեսուրսները ծախսել վիրուսի վտանգը բացատրելու համար։ Ո՞րն է խնդիրը, չեմ հասկանում։ Թեկուզ նույն այդ «ասֆալտին կփռենք» ոճով, թեկուզ փողոցում շոու անելով, էն որ Նիկոլը մտնում էր խանութից լայվ, նույն ձևով կարելի է գնալ ու փողոցում իրար գլխի հավաքվածներին դիմակներ բաժանել, ցույց տալ ճիշտ օգտագործելու ձևը, սանիտարահիգիենիկ կանոնների խախտումներով աշխատողների վրա էլ գոռգոռալ։ Հարյուրավոր բեմադրություններ արեցիք այս 2 տարում՝ Բաղրամյան փողոցում խալի լվալուց սկսած, սուտի շաբաթօրյակներով վերջացրած։ Հիմա ի՞նչ ա եղել, ինչի՞ մի հատ նորմալ քարոզարշավ չեք անում, ինչի՞ բացատրական աշխատանք չեք տանում»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23601:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
33600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
444Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1037Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
467Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1260Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1192Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1014Երեկ, 14:24
