«Ռուսամետները մտածում էին՝ ՀՀ ղեկավարությունը կկիսի իշխանությունը ռուսների հետ». վարչապետ
![]() 340 Երկուշաբթի, 20 ապրիլի, 2020 թ., 20:15 «Քաղաքական ուժերը երկար տարիներ զարգացրել են մի ասելիք, բայց հեղափոխության իրականության մեջ այդ ասելիքը չի արդարացվել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դասակարգելով այն խմբերին, ովքեր հեղափոխությունից հետո հիասթափվելու պատճառներ կարող էին ունենալ: «Ինձ համար կա ընդդիմադիր քաղաքական ուժերի մի հատված, որը հիասթափվելու կոնկրետ պատճառ ունի»: Հաջորդ հիասթափվածների խումբն, ըստ Փաշինյանի, արևմտամետներն են. «Նրանք, ըստ ամենայնի, հավատացել են կամ հույս են ունեցել, կամ վստահել են այն հայտնի ուժերի ասածին, թե Հայաստանում հեղափոխություն են արել արևմտամետ ուժերը: Հետո, ժամանակի ընթացքում, նրանք հասկացել են՝ իրականում արևմտամետ ուժ իշխանության չի եկել»: Հաջորդ խումը ռուսամետներն են, որովհետև նրանք մտածում էին, որ ՌԴ-ը իր լծակներով կամ թույլ չի տա մեր իշխանության գոյությունը, կամ ՀՀ իշխանությունն այնքան մարիոնետային կդառնա, որ ստիպված կլինի դաշտ բացել և կիսել իշխանությունը ռուսների հետ: Հաջորդը օլիգարխիան է կամ նախկին օլիգարխիան, որոնք զրկվել են շատ արտոնություններից: Օրինակ, ովքեր հեղափոխությունից առաջ երթևեկում էին ավտոշարասյուներով, հիմա այդպես չեն երթևեկում: Ես ասել եմ, որ լրատվամիջոցների մեծ մասը երկար տարիներ հաշվետություն է ներկայացրել իշխանությանը, իսկ այսօր իշխանությունը չի վերահսկում լրատվամիջոցներին, չի էլ վճարում նրանց: Հիասթափվելու պատճառ ունի նաև հոգևորականությունը: Սփյուռքի մեր շատ սիրելի կառույցները ևս հիասթափվելու պատճառ ունեն, որովհետև նրանք միջնորդ են եղել ՀՀ կառավարության և սփյուռքի միջև»,- ասաց վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
