Ալեն Սիմոնյանը՝ «Սերժի մնացորդներից ազատվելու» գործընթացի մասին
![]() 485 Երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ., 22:25 Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն վարչության նիստը: Նիստի ավարտին լրագրողները հարցեր ուղղեցին ՔՊ վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Հարցին, թե վարչության նիստին «քննարկվե՞ց Սերժի մնացորդներից ազատվելու հարցը» և հանրությունը ե՞րբ ականտես կլինի մաքրման գործընթացին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այդ գործընթացն ամեն օր տեղի է ունենում, բոլորս տեսնում ենք և լսում, որ ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ, շատ խնդիրներ լուծվել են: Այդ մասին պարզապես չի խոսվում, որովհետև մեդիադաշտի մեծ մասը զբաղված է գումար աշխատելով, դրա դիմաց հետաքրքիր վերնագրեր դնելով»: Հարցին՝ դուք նշում եք, որ մեդիադաշտի 90%-ն զբաղված է գումար աշխատելով, ունե՞ք նման թվեր, մոնիթորիգ արե՞լ եք, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե ուզում եք ինձ հետ վիճաբանության մեջ մտնել՝ դա 90%-ն է, 70 -ը, թե 95-ը, դրանով ոչնչի չենք հասնի: Մենք լավ գիտենք, որ այսօր մեդիա դաշտի մի ստվար զանգված պատկանում է նախկին իշխանություններին, և գիտենք, թե ինչ թվեր և վաճառքներ են տեղի ունենում... Դա տեսնում են նաև քաղաքացիները: Կարծում եմ, նման քննարկման մեջ մտնելն անշնորհակալ գործ է: Ակնհայտ է, որ արվում է ամեն ինչ՝ լարել հանրությանը գործող իշխանության դեմ, արդարացնել վճարողի սպասումները և ներկայացնել կոնտեքստից կտրված շատ իրավիճակներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում»: Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
