«ՌԴ-ն սկսել է պայքար Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար». քաղաքագետ
![]() 830 Ուրբաթ, 24 ապրիլի, 2020 թ., 23:50 «Առաջին լրատվական»-ի եթերում, անդրադառնալով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ Լավրովի հայտարարությանը, որում նա նշել է, որ «սեղանին դրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փուլային տարբերակը», քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշել է. «Լավրովը միջազգային մակարդակի դիվանագետ է, դա ընդունում են բոլորը, և այդպիսի մարդը երկու լրջագույն վրիպո՞ւմ է թույլ տալիս. մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, երբ խոսում էր 4 բանաձևերի մասին, դա կապեց փուլային տարբերակի հետ, դա վրիպում չէր, և վիրիպում չէր նաև գազի հարցը մեզ երեսով տալը: Լավրովի հայտարարությունը կապված է Նիկոլ Փաշինյանի անձի հետ. Ռուսաստանի համար անընդունելի է հեղափոխությամբ իշխանության եկած անձը: Հայաստանի օրինակը ավտորիտար Ռուսաստանի համար վտանգ է: Լավրովի այս քայլը միտված էր մեկ հարցի. նրանք դրանով սկսեցին պայքար Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Հինգերորդ շարասյունը ամեն կողմից հուժկու հարվածներ է տալիս Փաշինյանին»: Ի հավելումն իր խոսքի՝ քաղաքագետը եթերի ընթացքում ասել է, որ Լավրովի հայտարարության մեջ «5-րդ շարասյան» մատը խառն է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
