«Հիմքից չլուծելով պետության ինքնիշխանության հարցը՝ ենթակա եք լինելու ոչ թավշյա պատժի». Սարո Սարոյան
![]() 322 Երկուշաբթի, 27 ապրիլի, 2020 թ., 02:10 Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերօրյա վսեմաշուք ու պարզամիտ կառավարողնե՛ր, ձեր գիտելիքը, փորձը, շրջահայեցությունը չափազանց անբավարար է, որպեսզի կարողանաք Հայաստանի ինքնիշխանության մակարդակի բարձրացման խնդիրը լուծել։ Ինձ համար մի տրիվիալ ճշմարտություն, այն է՝ «առանց սեփական հատուկ ծառայություններ ստեղծելու ու կայացնելու երկրում չի կարող տնտեսական կամ այլ զարգացում լինել», դուք չկարողացաք այդ պարզ պնդումն անգամ ընկալել։ Հայկական գավառական շուստրիությամբ արտաքին աշխարհի հետ հարաբերվելը կատվի հետ մկան խաղն է հիշեցնում։ Պետության կառավարման գործն ամենից բարդ մասնագիտությունն է աշխարհում։ Այդ գործում խութերն այնքան շատ են, որ միայն յուրաքանչյուր բնագավառում դրական սելեկցիայի ապահովման միջոցով է հնարավոր պետության դեմ ծառացած մարտահրավերների դեմն առնել։ Մերիտոկրատական կառավարման ձևը հենց դա է։ Ցավոք, դուք որևէ պատկերացում չունեք այդ ամենի մասին։ Տարիներ առաջ էներգետիկ ու այլ հզորությունների հանձնումն օտարին եղել է պետության ապազգային ղեկավարության ու իրապես ազգային հատուկ ծառայությունների չգոյության պայմաններում։ Հիմա, եթե հավակնոտությամբ ստանձնել եք երկրի կառավարման գործը, ապա պարտավոր եք մեծ պատասխանատվությամբ իրացնել ձեզ վստահված լիազորությունները։ Ժողովրդի ունեցած կենսափորձը՝ կապված նախկին ապազգային ղեկավարության հետ, ձեզ որևէ հնարավորություն չի թողնում երկրի ինքնիշխանության առկա վիճակը թողնել անփոփոխ ու չտեսնելու տալ երկրի առջև ծառացած հիմնական՝ ինքնիշխան պետության կայացման խնդիրը։ Այսօր գազի գինն է մարդկանց մտահոգության առարկան, վաղը մեկ ուրիշ նման խնդիր է լինելու։ Դրանից չեք փախչի։ Ու այսօր հիմքից չլուծելով պետության ինքնիշխանության հարցը՝ վաղը ենթակա եք լինելու ոչ թավշյա պատասխանատվության ու պատժի։ Քանզի կրկնակի թավիշ ոչ ոք ի զորու չի լինի կիրառել՝ քաղաքական ինքնասպանություն ոչ մի ուժ ապագայում պատրաստ չի լինի գործել։ Հ․ Գ․ Ապրիլքսանչորսյան միջոցառումը հուշահամալիրում շատ լավն էր, ապրե՛ք»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23601:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
33600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
444Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1037Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
467Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1260Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1192Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1014Երեկ, 14:24
