«Պարզապես հիշեք ու ձեր մեծ և անդուր ականջներին օղ արեք». Արմեն Դանիելյան
![]() 277 Շաբաթ, 02 մայիսի, 2020 թ., 16:35 ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, նախկին ոհմակի լեշակերները խիստ ոգևորված աջ ու ձախ բոլորին «խառնում են» իրար: Չի ստացվի: Անգամ ձեր վարդագույն երազներում այլևս չեք կարող ոտք դնել Կառավարության շենք: Ուզում եք «բզբզացեք», «մոլեգնեք», վարդագույն փոռիկներով ներքնազգեստ հագեք, ձև ու տարբերակ չկա ու չի էլ լինի: Ժողովուրդը ձեզ «թաղել է» ու եթե կրկին ուզում եք «վերաթաղվել», ապա դա էլ կլինի: Պարզապես հիշեք ու ձեր մեծ և անդուր ականջներին օղ արեք՝ դուք և ձեր կրիմինալ քաղաքական «ոհմակի աճյուններն» առանց «հարություն առնելու» հնարավորոթյան «ամփոփված են» պատմության գերեզմանոցում՝ անտեր «մեռելների» կողքին: Քաղաքական ինքախաբեությամբ զբաղվելը մեծագույն ողբերգություն է: Որքան էլ, որ «շնորհալի» խաբեբաներ եք, միևնույն է, հետևողական ձևով պաշտպանելու ենք մեր նոր սերնդի արժանապատվությունը: Այլևս քսան տարի չունենք նստելու և սպասելու, թե հիմա ինչ վրեժխնդրություն կամ չարիք եք բերելու մեր գլխին... Ուշագրավ է, որ Հայաստանի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ փողը, վայ կներեք, ինչ եմ ասում՝ շատ փողը, դարձյալ հայցում եմ ձեր ներողամտությունը, Երկրից ու Ժողովրդից թալանած, քցած ու կողոպտած փողերն այլևս ոչ մի լումայի արժեք չունեն քաղաքական կյանքում, քանի որ նոր Հայաստանում փողն այլևս քաղաքական գործոն չէ, ու ոմանք դա փայլուն գիտակցում են: Եվ երբ ոմանք փողի զորությամբ փորձում են դիրքավորվել և երազել վերադարձի մասին, պետք է ունակ լինեն հասկանալու, որ եթե ևս մեկ անգամ ժողովուրդը ոտքի ելավ, պրծում չի լինի. ինչ դալան, ինչ պադեզդ, ինչ հրապարակ, ում բռնեց ասֆալտի մեջ «կթաղի»... Հ.Գ. Եվս մի կարևոր նկատառում. կյանքում առհասարակ և մասնավորապես քաղաքականության մեջ քաղաքական գործչին հայհոյելը բնավ էլ պատվաբեր չէ, ակնհայտ թուլության նշան է: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
