Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ցանկացած ուժ, որ ՀՀ-ում խոսում է Արցախի մարզի անկախացման մասին, 5-րդ շարասյուն է». Վահագն Ավագյան

«Ցանկացած ուժ, որ ՀՀ-ում խոսում է Արցախի մարզի անկախացման մասին, 5-րդ շարասյուն է». Վահագն Ավագյան
312
Շաբաթ, 02 մայիսի, 2020 թ., 21:00

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկացած մարդ ով կպնդի, թե Արցախի անկախացումը միջանկյալ քայլ է միավորման համար, սպասարկում է Ռուսաստանի շահերը։

Հայաստանից Արցախի անկախացումը երբեք որևէ երկրի կողմից չի ընդունվի, բացի Ռուսաստանից, ով այդ միջոցով ձգտում է Աբխազիայի օրինակով զորքեր մտցնել Արցախ և պոկել Արցախը Հայաստանից։

Կրեմլի պրոպագանդիստական Ռեգնում կայքի գլխավոր խմբագիրը բաց տեքստով ասում է, որ Ռուսաստանը երբեք չի ընդունի Արցախի միացումը Հայաստանին։

Այնուամենայնիվ Ռուսաստանը խոսում և պահանջում է Արցախի անկախացում։ Հետևաբար ունի նպատակ այն պոկելու Հայաստանից, ինչպես որ ամրագրված է ռուս թուրքական պայմանագրերով։

Ցանկացած ուժ, որ Հայաստանում խոսում է Արցախի մարզի անկախացման մասին, 5-րդ շարասյուն է և սպասարկում է ռուսական այդ օրակարգը։

Այդ թվում՝ ԼՏՊ, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ, Վանեցյաններ, Մնացականյաններ, Տոնոյաններ, Ղազինյաններ, Չալաբյաններ, Դոդականներ, Լուսավորներ, բոլոր-բոլորն այս կամ այն կերպ սպասարկում են այս դավաճանական ծրագիրը և պատասխան են տալու հայ ժողովրդի դեմ հանցագործությունների համար հայկական Նյուրենբերգի դատավարությամբ։

Ոմանք կարող են ասել, որ սա արմատական դիրքորոշում է․

ես կասեմ՝ այո՛, արժանապատիվ ապրելու հարցում մենք արմատական դիրքորոշում ունենք, չմասնատվելու հարցում մենք արմատական դիրքորոշում ունենք, զարգանալու հարցում մենք արմատական դիրքորոշում ունենք, չցեղասպանվելու հարցում մենք արմատական դիրքորոշում ունենք»: