«Լուրջ սխալ կլինի, եթե գործող իշխանությունը չպարզաբանի». Արման Մելիքյան
![]() 322 Երեքշաբթի, 05 մայիսի, 2020 թ., 17:20 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր արդեն կարող ենք ֆիքսել, որ պաշտոնական Երևանը բանակցություններ է վարում: Դա նշանակում է, որ համանախագահները վարչապետ Փաշինյանին տվել են Մադրիդյան սկզբունքներին վերաբերող այն պարզաբանումները, որոնք նա իրենցից պահանջել էր իշխանության գալուց հետո: Վարչապետ Փաշինյանն սկզբունքորեն դեմ էր համանախագահների ու Բաքվի հետ պաշտոնական Երևանի ընթացիկ շփումները բանակցություն կոչել, քանի դեռ իրեն բավարարող այդ պարզաբանումները չեն տրվել: Քանի որ այժմ պաշտոնապես հայտարարվել է, որ գործընթացն այլևս Երևան-Բաքու-միջնորդներ ձևաչափով խորհրդակցություն չէ, այլ բանակցություն է, ապա պետք է ենթադրել, որ բոլորիս համար անհայտ մի ինչ-որ պահի երկրի գործող ղեկավարությանը միջնորդների կողմից մի այնպիսի բան է ասվել, որն ստիպել է մեր իշխանություններին ետ կանգնել նախկին մոտեցումից կամ ընդունել Մադրիդյան սկզբունքները որպես բանակցային հիմք՝ առանց այդ մասին հատուկ բարձրաձայնելու: Լուրջ սխալ կլինի, եթե գործող իշխանությունը չպարզաբանի, թե ինչն է ընկած իր այդ ետքայլի հիմքում»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
