«Նիկոլ Փաշինյանն ունի խորքային անվստահություն ուժային կառույցների հանդեպ»․ Ստեփան Դանիելյան
![]() 241 Երեքշաբթի, 05 մայիսի, 2020 թ., 19:50 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանն ունի խորքային անվստահություն ուժային կառույցների հանդեպ և այդ սնվստահությունը փոխադարձ է։ Այն, որ հայտնի աներձագն ԱԱԾ-ի նախկին տնօրենին մեղադրում է օտարերկրյա լրտես լինելու մեջ, իրականում մեղադրանք է ողջ կառույցին։ Այս նոր նշանակումը քայլ է այդ կառույցը վերահսկելու համար, իսկ թե որքանով է այդ նշանակումն արդյունավետ, դեռ մեծ հարց է։ Կա անվստահություն նաև Ոստիկանության նկատմամբ, ինչի պատճառով փորձ է արվում այն վերակառուցել, այսինքն ուղղակիորեն դնել քաղաքական վերահսկողության տակ։ Ունենք աննախադեպ իրավիճակ, պետության հիմքը հանդիսացող ուժային կառույցներն ու քաղաքական իշխանությունը միմյանց չեն վստահում, կամ ավելի ճիշտ միմյանց խորթ են։ Փաշինյանի քայլերն իրավիճակային են, չհաշվարկված ու տարերային, ինչը ստրեսային վիճակ է ստեղծում կառավարման համակարգում։ Կա ևս մի հանգամանք, քանի որ Փաշինյանի և գործող իշխանության ապագան վստահություն չի ներշնչում (անգամ թիմի ներսում), դա նյարդային վիճակ է ստեղծում արդեն իշխանության քաղաքական թևում, որի արտահայտությունը թիմի ներսում եղած հակասությունների մասին խոսակցություններն են։ Տարերային քայլերը, գնալով ավելի անհեթեթ դարձող լայվերը, իրարամերժ ու անտրամաբանական հայտարարությունները, պետական ավանդույթների բոլոր նորմերի խախտումները, անօրինական նախաձեռնությունները գնալով ավելի են ցնցում պետական համակարգը»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
