«Ծախսել՝ ծախսել եք, ձեր աշխատավարձից կբերեք ու կտաք»․ վարչապետ
![]() 3355 Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 18:25 Կառավարության հաստատած սոցիալական աջակցության 9-րդ ծրագրի շրջանակներում դիմել են քաղաքացիներ, որոնք աշխատում են ԱԻՆ-ում, Ոստիկանությունում, ՊՆ-ում ու ստացել են գումարներ։ «Արդեն գրություններ են գալիս համապատասխան ստորաբաժանումներին, որ պետք է վերադարձվեն։ Հիմա ի՞նչ պետք է անեն այդ քաղաքացիները, շատերն արդեն ծախսել են գումարը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց ԼՀԿ-ական Կարեն Սիմոնյանը։ «Այդ գումարները պետք է վերադարձվեն, քանի որ նախատեսված են բոլորովին ուրիշ կատեգորիայի մարդկանց համար։ Պետք է ծառայողական քննություններ նշանակվեն, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։ Մեկը բանկում 50 մլն ավանդ ունի, գալիս, միջոցառումից գումար է տանում և այլն։ Դա շատ վատ երևույթ է։ Հստակ գրված է, թե ծրագիրն ում է հասցեագրված։ Ցավալի է, որ իրավապահ համակարգում աշխատող մարդիկ, ում կոչումն է, օրինակ, ապօրինության դեմ պայքարելը, այդպես են վարվել։ Ես ամաչում եմ այդ մարդկանց համար․ բաց պատուհանից մտել, դուրս են եկել․․․ Ծախսել՝ ծախսել եք, ձեր բարձրացված աշխատավարձից կբերեք, կտաք»,- ասաց վարչապետը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
