«Բա ոնց չասես. սա այն եզակի դեպքերից է, որ նա իրավացի է». Արփինե Հովհաննիսյան
![]() 537 Հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ., 00:45 ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ պետք է անեն իրավապահ մարմինների՝ իրենց պրոֆեսիոնալ համարող ծառայողները Թերևս, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ իրավապահ մարմինների համակարգը հասարակության շրջանում ամենահակասական ընկալվող ինստիտուտներից մեկն է: Փաստ է նաև, որ ցանկացած իշխանություն ուժեղ է կամ թույլ նաև այս համակարգերի միջոցով: Ու այն, որ այս մարմինները ենթարկվում են տվյալ օրվա իշխանությանը ևս տրամաբանական է: Բայց՝ Փաստ է նաև, որ իրավապահ համակարգը, ինչպես ցանկացած այլ շնչող մեխանիզմ ունի իր ինքնապաշտպանական բնազդը, ու միշտ հասկանում է, երբ են իրենից ակնկալում առաքելության իրականացում, իսկ երբ է, որ չեն ապահովում իր համակարգային պատիվն ու արժանապատվությունը, իրեն թուլացնում են, ծաղրում ու ու հատկապես՝ իրեն օգտագործում որպես բութ ու անպաշտպան գործիք: Հանուն ճշմարտության՝ տարբեր ժամանակներում ընդդիմախոսների դեմ օգտագործում եղել է, հատկապես նորանկախ պատմության առաջին տասնամյակում: Ու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը աստիճանաբար իրավապահ համակարգը շոկից տանում է համակարգային կաթվածի՝ խորը և անդառնալի: Այս պայմաններում կենսական դեր ունի իրավապահ համակարգի տարբեր մարմինների, նրանց անձնակազմի նվիրյալ, հայրենասեր, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ծառայողների իմունային դիմադրողականության աստիճանը՝ դիմակայելու բիրտ, կամակոր, սանձարձակ, լսելու ոչ ունակ, անհավասարակշիռ, անգրագետ իշխանության ցուցումներին: Ցուցումներ՝ նրանց տրվել են ու կտրվեն միշտ, բայց ոչ այնպիսիք ինչպիսիք այժմ: Առավել ևս, երբ իշխանությունը զգում է իր հեռանալու հոտը: Այս դեպքում, նրանց ամեն մի գործողություն դառնում է ավելի անտրամաբանական, ցինիկ, անխիղճ, բայց ցավալին այն է, որ դա «Ապիկարները» սերիալի մեզ արդեն ծանոթ հերոսները իրենց ձեռքերով չեն անում, այլ իրավապահ մարմինների համապատասխան աշխատակիցների: Ես միամիտ չեմ, որ համարեմ, որ այդ մարմիններում աշխատող բոլորը նվիրյալ են մարմնի բուն առաքելությանը, բայց անուղղելի լավատես լինելով համարում եմ, որ մեծ մասը այդպիսին են: Ես դիմում եմ նվիրյալներին՝ Լինելով աննախադեպ իրավիճակում, Դուք պետք է որոշեք՝ ընտրում եք խայտառակ խախտումներ անելով մատաղացու դառնալու ու ապիկարների համար զոհաբերվելու ճանապարհը, թե նախընտրում եք այլ ուղի: Երկրում ստեղծված վիճակն այնպիսին է, որ այլևս էական չեն լինի Փաշինյանից ցուցում ստանալու արդարացումները, նա իր պատասխանատվության բեռն ունի դուք՝ ձերը: Գիտեմ, որ շատերդ ունեք ձեզ տրված ապօրինի ցուցումների սքրիններ, ձայնագրություններ, բայց դրանք մի պահեք ձեզ արդարացնելու համար, դրանք օգտագործեք այդ ցուցումները չանելու համար: Ինչպես չանել ապօրինի ցուցում, ինչպես վիժեցնել այն, ինձնից լավ գիտեք: Իրավիճակի լրջությունը հասկանալու համար եկեք հերթով տեսնենք, որ իրավապահ որ մարմնում ինչ իրավիճակ է ստեղծվել պարոն Փաշինյանի «թավշյա» ձեռքով: ՄԱՍ 1 ԱԱԾ Ամեն ինչ լավ է լինելու… Հաջորդը՝ ՄԱՍ 2՝ ՀՔԾ»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
