«Փաշինյանն ուզում է սկզբում հաշվել մարդկանց՝ դրսից ստացվող գումարները, իսկ հետո...». Արփինե Հովհաննիսյան
![]() 339 Հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ., 19:30 ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանն այս քայլով ուզում է սկզբում հաշվել մարդկանց՝ դրսից ստացվող գումարները, իսկ հետո... Երեկ ժողովրդի վարչապետը Ազգային ժողովում, ի թիվս այլ խիստ «պետականամետ» և «հավասարակշիռ» հայտարարությունների, հայտարարեց, որ պետք է ներդրվի համընդհանուր հայտարարագրման ինստիտուտ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է պետությանը ներկայացնի իր եկամուտները: Հիշո՞ւմ եք 2018 թվականի դեկտեմբերյան ընտրություններին ընդառաջ, ես առաջինն էի, որ, հիմք ընդունելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությունները՝ սկսեցի խոսել համընդհանուր հայտարարագրման ներդրման և դրա վտանգների մասին: Ընտրական քարոզաշավի պիկին՝ իշխանական քարոզիչները ուժերի գերլարումով արագորեն և ամենալկտի եղանակով լծվեցին սկզբում նման լուրի հերքմանը, հետո էլ իրենց մտադրությունների մանիպուլացմանը, որ իբր հայտարարագրումը որևէ կապ չունի հարկման հետ: Թեման մոռացվեց, և երեկ՝ երկու տարի անց, ժողվարչապետը իր թիմով կրկին հասատատում է, որ իրենց կառավարությունը ամեն օր գրանցում է ստի և մանիպուլիացիայի պատմական նոր ցուցանիշ: Հենց այս բարդ փուլում համընդհանուր հայտարարագրման մասին հիշելը պատահական չէ, քանի որ այս ինստիտուտի ներդրումը ունենալու է հեռահար հետևանքներ Համընդհանուր հայտարարագրումը նշանակում է բոլոր եկամուտների, այդ թվում՝ նաև ՀՀ հպարտ քաղաքացիներին իրենց հպարտ հայրենակիցների կողմից ուղարկվող տրանսֆերտների հայտարարագրումը, այսինքն՝ կառավարությունը հատ առ հատ ստուգելու է, թե իր քաղաքացիներն այդ թվում դրսից ինչքան եկամուտ են ստացել: Փաստացի վարչապետը երեկ նույնիսկ չխորշեց ցույց տալ իր այդ մտադրությունը, երբ հաստատեց, որ այս երկրում չկա ոչ մի բանկային գաղտնիք, որ իրեն հասանելի չէ՝ հրապարակելով բանկային ավանդ ունեցող քաղաքացինեդի քանակի ու չափի մասին տեղեկատվություն: Նա հաշվում է շարքային քաղաքացիների փողերը, որ զրկի նրանց նպաստից, օգնությունից։ Մեկը չկա նրան ասի, որ այդ տեղեկատվությունը ԳԱՂՏՆԻՔ է։ Հ.Գ. Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Հայսաստանի Հանրապետությունում փաստացի չի պահպանվում օրենքով պաշտպանվող որևէ տեղեկատվոււթյուն՝ սկսած բանկային գաղտնիքից, վերջացրած անձնական տվյալներ: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը ունի անառողջ ընկալում, որ յուրաքանչյուր ֆինանսապես կայացած անհատ այս կամ այն չափով իրավախախտ է, ու հետևաբար որպես ժողվարչապետ համարում է, որ ինքը ունի անքակտելի բարոյական իրավունք՝ քրքրել նման մարդկանց ֆինանսական փաստաթղթերը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
