«Երբ ամբիոնից ընթանում էր դեպի Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում»․ Նիկոլ Փաշինյան
![]() 279 Ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ., 15:25 Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ առավոտյան ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին․ «Դատապարտում եմ այն, ինչ այսօր տեղի ունեցավ մեր բոլորի աչքի առաջ։ Դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով։ Բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև՝ բարոյական, հոգեբանական ու պետք է ուղիղ ընդգծել, որ երկու տարի հեղափոխական թիմը հետևողականորեն ու շարունակաբար ենթարկվում է բարոյական ու հոգեբանական բռնությունների։ Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց ԱԺ մեծամասնության պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին՝ փողոցներում սատկացնել։ Ամենավերջին ստահոդ տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վերաբերյալ։ Նպատակն է՝ քայքայել մեծամասնությանը, ժողովրդի միջև ունեցած վստահությունը վերացնել․․․ Երեկ ԼՀԿ ղեկավարն ինձ հրավիրել է սուրճ խմելու, ընդունել եմ այն, և ուղիղ ասել եմ, որ այո՛, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր՝ կասկածելու, որ Դուք ու ձեր գործունեությունը, այս ողջ հոգեբանական, բարոյական, ֆիզկական բռնությունները գլխավոր պլանի անբաժանելի մասն են․․․ Երբ ամբիոնից իջնում էր ու ընթանում դեպի Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում՝ քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ, կամ որտեղի՞ց վստահությունը, որ Միքայելյանն ուղղակի վրդովմունքն իր ձևով արտահայտելով դուրս չէր գալու դահլիճից։ Տեղի ունեցածն այլ կերպ, քան քստմնելի սադրանք, չեմ կարող անվանել»,- ասաց վարչապետը։ «Էս ամբիոնից էր էդ նույն մարդն ասում՝ պադյեզդներում մեզ ծեծելո՞ւ եք։ Նրանք ուզում են մեզ դարձնել իրենց պադյեզդներում ծեծողներ, շեղել մեր արժեքներից, հանել հավասարակշռությունից ու այո՛, այսօր ՀՀ-ում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի ու նրանց սպասարկուների կողմից»,- հավելեց Փաշինյանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
