«Ես չպատկերացրի, որ ինձ կխփի, հետո հասցրի ոտքով ես էլ խփել». Մարուքյանն ուղիղ եթերում է
![]() 314 Ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ., 23:35 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ անդրադարձել է այսօր Ազգային ժողովում իր և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած միջադեպին: «Ես ԱԺ ամբիոնից պատասխանում եմ Բաբկեն Թունյանի հայտարարությանը ու իմ ականջը ծակում ա Սասուն Միքայելյանի «հոպարը»: Այդտեղ ասում եմ՝ հոպար չեմ Ձեզ համար, միʹ ընդհատեք: Սասուն Միքայելյանը վերցնում է սեղանի շիշը, որ շպրտի ինձ վրա: Նրա ձեռքից շիշը վերցրեց Անդրանիկ Քոչարյանը: Հետո ես լսում եմ տարբեր վիրավորանքներ՝ «գլուխդ կցխեմ, վիզդ կկտրեմ»: Ես ասացի՝ մի արա, թույլ չեմ տալու մեզ հետ էդ ձևով խոսել: Մեզ հետ էդ ձևով խոսել՝ նշանակում է մեզ ընտրած 80 հազար մարդու հետ նույն ձևով խոսել: Ես որ տեսա Սասուն Միքայելյանը շատ մարտական գալիս է առաջ, մտածեցի՝ երևի կգա, կբրթի, կգցի ամբիոնից, չպատկերացրի, որ կխփի: Իջա իրեն ընդառաջ: Եթե ես զգայի, որ ինքը ինձ կխփի, շատ հեշտ կարող էի թևին խփել: Բայց հանկարծակիի եկա, չհասցրեցի անգամ երեսս թեքել, խփեց: Էդ ընթացքում հասցրի՝ ոտքով ես էլ խփեցի, և պատգամավոր Արտակ Մանուկյանը մեջքից գլխիս խփեց»,- ներկայացրել է Մարուքյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12203:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
188Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
251Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
307Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
235Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
316Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
360Երեկ, 16:09
