«Իմքայլական ընկերներ, մի՛ լռեք, խոսե՛ք. անդեմ զանգված չեք, չէ՞». Էդգար Առաքելյան
![]() 552 Շաբաթ, 09 մայիսի, 2020 թ., 14:20 «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ «Իմ քայլ»-ական ընկերներ, էս քար լռությունն ինչպե՞ս հասկանանք։ Ինչո՞ւ ոչ մեկդ չեք խոսում, ինչի՞ց եք քաշվում։ Էն արժեքները, որոնց ամբողջ կյանքում դավանել եք ու որոնք բացարձակ եք համարել, ինչո՞ւ եք զոհում հանուն ձեր ներկայիս կարգավիճակի ու թայֆայականության (կներեք, որ էս բառն եմ օգտագործում բայց սա արդեն թիմային համերաշխություն անվանել չի կարելի)։ Բա չիմանա՞նք ձեր վերաբերմունքը կատարվածի վերաբերյալ։ Բա չտեսնե՞նք, որ անվերապահ, առանց սադրանք-մադրանքներին հղում անելու, առանց ինչ-որ օրենքի ընդունմամբ «ռոբասերժական սպասավորների» ակտիվացումը բացատրելու, ուղղակի դատապարտում եք բռնությունը, դատապարտում եք ձեր գործընկերոջ վարքը։ Չկա-չկա՝ գոնե «գալըչկի» համար, պատմության համար, ձեզ ընտրած, ձեզ հետ հույսեր կապող քաղաքացիների առաջ պարզերես լինելու համար, ապագայում նմանատիպ երևույթներին խիստ գնահատական տալու իրավունքը պահպանելու համար, խիղճը մաքուր պահելու համար։ Ի վերջո, ինչքան էլ քաղաքական թիմի անդամ եք, բայց անդեմ զանգված չեք չէ՞, յուրաքանչյուրդ անհատ եք, ձեր անձնակա՛ն մանդատի ու պատասխանատվության կրողն եք։ Բա էլ ինչո՞վ պետք է հետհեղափոխական ԱԺ-ն տարբերվի հանրապետական ժամանակաշրջանի ատելի ԱԺ-ից, էս հարցը ձեզ տալի՞ս եք։ Ինչի՞ համար քաղաքացին պետք է վստահ լինի, որ անկեղծ եք եղել, երբ տարիներ շարունակ խանդավառ կերպով հանդես եք եկել ատելության խոսքի ու բռնության մշակույթի դեմ, քարոզել եք նոր ու քաղաքակիրթ քաղաքական մշակույթ։ Պատկերացնո՞ւմ եք՝ լռելը ձեզ ու մեզ, մեր երկրին ուր է հասցնելու սրանից մեկ, երկու, երեք տարի հետո։ Խոսե՛ք, ընկերներ։ Հաճախ խոսե՛ք, որովհետև էն վնասը, որը մտածում եք՝ կհասցնեք քաղաքական թիմին, եթե խոսեք, անհամեմատելի փոքր է այն վնասից, որ կհասցնեք երկրին ու հանրությանը, եթե շարունակեք լռել։ Հ.Գ. Ի դեպ, եթե նկատեցիք, ես այս կոչը կարողանում եմ անել, քանի որ ժամանակին վաստակել եմ դրա իրավունքը։ Դուք էլ ձե՛րը վաստակեք, պետք կգա»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
