«Սասնա Ծռեր»-ը հայտարարություն է տարածել
![]() 539 Շաբաթ, 09 մայիսի, 2020 թ., 16:00 «Սասնա Ծռեր» համահայկական շարժումը հաղորդագրություն է տարածել․ «Կրեմլի համակարգմամբ մեր երկրում իրականացվում է իշխանության վերադասավորման դավադիր ծրագիր։ Գործող իշխանությունը կորցրել է դիմադրողականությունը, հայտնվել է այդ գործընթացի հորձանուտի մեջ և ըստ էության հանձնվել է նրա տրամաբանությանը։ Պատճառն այն է, որ իշխանությունը, ղեկավարվելով եսակենտրոնությամբ, թուլացնում ու քայքայում է քաղաքական դաշտը՝ ամեն գնով որպես իր միակ այլընտրանք ներկայացնելով նախկիններին, որպեսզի ժողովուրդը չմտածի իրական այլընտրանքի մասին և կառչի իրենից։ Երեկ՝ ս.թ. մայիսի 8-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը և դրա առիթով կողմերի դրսևորումները ցույց տվեցին իշխանության վերադասավորման կրեմլյան ծրագրի որոշ ծալքեր, ինչպես նաև դրա առաջացրած պայքարն ու լարումները։ Հայտարարում ենք, որ արդեն համախմբվող ազգային-ժողովրդավարական բևեռով ստեղծելու ենք իրական այլընտրանք և մեր ժողովրդի հետ միասին խափանելու ենք դավադրությունը»։ Արա Պապյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
