«Մայիսյան այս օրերին մենք անցնում ենք հերթական փորձության միջով». Տիգրան Ավինյան
![]() 292 Շաբաթ, 09 մայիսի, 2020 թ., 20:40 ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսն իրապես մեր հաղթանակների ամիսն է. հաղթանակներ, որոնք հայ ժողովուրդը տարել է խաղաղություն հաստատելու, զարգացման պայմաններ ստեղծելու և պատմական արդարությունը վերականգնելու համար: Ավելի քան յոթ տասնամյակ առաջ շուրջ 600 հազար մեր հայրենակիցներ մասնակցեցին այլատյացության ու ատելության խավարից աշխարհը փրկելու պայքարին: Շատերն իրենց կյանքը զոհեցին՝ հանուն մարդու ազատության և արժանապատվության իրավունքի պահպանման և քաղաքակրթական առաջընթացի: Պատմական զուգադիպությամբ նացիզմի վարակից ազատվելուց գրեթե կես դար անց նույն օրը մի այլ փառավոր հաղթանակ պիտի տոնեինք: Ոգեշնչվելով իրենց պապերի ու հայրերի սխրանքներից՝ մեր մարտիկներն ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին՝ բեկում մտցնելով արցախյան ազատամարտում ու երաշխավորելով մեր ժողովրդի կյանքի իրավունքը և սեփական հողում ազատ արարելու հնարավորությունը: Մայիսյան հաղթանակները մեր պատմության հերոսական էջերից և ազգային դիմագծի ձևավորման առանցքային իրադարձություններից են: Դրանք ապացուցել են մեր ժողովրդի կենսունակությունը, պայքարելու ու հաղթելու կարողությունը, ապահովել են հայոց պետականության կայացումը և հետագա զարգացումը: Ցանկանում եմ հատկապես շնորհավորել և շնորհակալություն հայտնել մեր վետերաններին ու ազատամարտիկներին: Խոնարհվում եմ հաղթանակները կերտելու գործին իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակի առջև: Ձեր սխրագործությունները, անձնազոհությունն ու նվիրումը Հայրենիքին երբեք չեն մոռացվի: Սիրելի՛ հայրենակիցներ, Մայիսյան այս օրերին մենք անցնում ենք հերթական փորձության միջով՝ պայքար մղելով կորոնավիրուսի համավարակի դեմ: Եվ այժմ մտել ենք մի փուլ, երբ մեզանից յուրաքանչյուրի անձնական բարձր պատասխանատվությունը, կարգապահությունը և գիտակցությունն առավել քան կարևոր են հաջողության հասնելու համար: Համոզված եմ, որ հերթական անգամ կդրսևորվի դժվարին ու վտանգավոր պահերին համախմբված ու համերաշխ լինելու մեր հատկանիշը, իսկ մայիսյան հաղթանակների խորհուրդը ուղենիշ կլինի գալիք ձեռքբերումների համար»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
