«Իսկ ո՞վ է ասել, որ իշխանական թևն ընտրյալ է». Թեհմինա Վարդանյան
![]() 348 Երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ., 17:15 Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է. «Վերջին օրերին վարչապետից սկսած, ԱԺ պատգամավորներով ավարտած, իշխանական թևը խոսում է իրենց հասցեին հնչող սպառնալիքների և հայհոյանքախառը մեկնաբանությունների մասին։ Ուզում եմ որոշակի «անէության թմբիրից» հանել հարգելի իշխանավորներին ու ևս մեկ անգամ ընդգծել, որ յուրաքանչյուր օր ես՝ մենք, ենթարկվում ենք շատ ավելի մեծ հոգեբանական ճնշման, հնչում են շատ ավելի նողկալի հայհոյանքներ ու սպառնալիքներ հենց Ձեր իշխանության աջակիցների ու համակիրների կողմից, էլ չեմ խոսում այն ֆեյքերի համակարգված աշխատանքի մասին, որին ականատես եմ լինում յուրաքանչյուր անգամ, օրինակ, քաղաքային իշխանության թերությունն ընդգծելուց հետո։ Այդ հայհոյանքներն ու սպառնալիքները երկուստեք անընդունելի և դատապարտելի են։ Բայց գեթ մեկ անգամ, որևէ մեկիդ շուրթերից չլսեցի, որ դատապարտեիք ընդդիմախոսի հասցեին հնչած որևէ հայհոյանք, որոնք ամենօրյա բնույթով հնչում են, օրինակ, իմ և ընտանիքիս հասցեին։ Երբ սթափ կնայեք ու կվերագնահատեք՝ ուր է հասել ատելության մթնոլորտն ու ամենաթողությունն այս զգայուն դաշտում, այն ժամանակ ես կհարգեմ Ձեր ցանկացած խոսք ու պայքարի միջոց՝ իրավիճակը շտկելու համար։ Արման Թաթոյանը բազմիցս վերջին շրջանում խոսել է ատելության խոսքի, լարված իրավիճակի և այս նողկալի և անթույլատրելի դրության մասին։ Իսկ ո՞վ է ասել, որ Մարդու Իրավունքների Պաշտպանը պետք է խոսի ու դատապարտի միայն իշխանության հանդեպ բռնությունը։ Ո՞վ է ասել, որ իշխանական թևն ընտրյալ է և միայն նրանց իրավունքները պետք է ընդգծել, կամ իշխանական կանայք ավելի խոցելի են, քան՝ ես»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
