Թրամփն ամերիկյան կենսաթոշակային ֆոնդերին արգելում է ներդրումներ կատարել չինական բաժնետոմսերում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է դաշնային կենսաթոշակային ֆոնդերին չինական ընկերությունների բաժնետոմսերում ներդրումներ իրականացնել, հաղորդել է Fox Business-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներքին փաստաթղթերը:
Նշվում է, որ մայիսի 11-ին Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը և Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Քադլոուն համատեղ նամակ են ուղարկել Աշխատանքի նախարար Յուջին Սկալիային, որտեղ նշվում է, որ նախագահի աշխատակազմը չի ցանկանում, որպեսզի Thrift Savings Plan դաշնային կենսաթոշակային ֆոնդը ներդրումներ իրականացնի Չինաստանին պատկանող ընկերությունների արժեթղթերում: Նման ներդրումների ծավալն, ըստ հեռուստաալիքի՝ կազմում է մոտ 4 միլիարդ դոլար: Նամակի հեղինակներն այս իրավիճակն անվանել են «ռիսկային և չարդարացված» և ապացույցներ են ներկայացրել Չինաստանի կողմից ոչ թափանցիկ գործողությունների մասին՝ կապված աշխարհում համավարակի տարածման հետ:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
469Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
302Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
212Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
66226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
62324.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64323.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
189823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
72022.10.2026, 02:06