«Մենք էլ անսխալական չենք». Էդմոն Մարուքյան
![]() 364 Երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ., 21:55 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՜ հայրենակիցներ, կարծում եմ՝ անհրաժեշտ է մի վերջին անգամ անդրադառնալ վերջին օրերի իրադարձություններին և հստակեցնել մեր մոտեցումը։ Ակնհայտ է, որ Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նկատմամբ կառավարող թիմի կողմից գործադրվել է բռնություն, որը ոչ միայն չի դատապարտվել, այլ նաև հանցավոր անտարբերությամբ և մանիպուլատիվ հնարքներով արդարացվել է ու լեգիտիմացվել։ Հայտնի օրինաչափություն է, որ բռնության արդարացումը ծնում է նորանոր բռնության դեպքեր և պատճառ է դառնում արատավոր երևույթի զանգվածային տարածման համար։ Այս նույն տրամաբանությամբ՝ մայիսի 8-ին «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների գործադրած բռնության չդատապարտումն ու արդարացումը հանգեցրեց անպատժելիության գիտակցման, ինչի հետևանքով էլ պատգամավոր Սասուն Միքայելյանը վերստին գործի դրեց սպառնալիքների և հաշվեհարդարի հռետորաբանությունը։ Ավելին, մեզ սպառնացին ԵԿՄ-ի ազատամարտիկների հաշվեհարդարով, ինչպես նաև մանդատը վայր դնելու անհամաչափ վերջնագիր ներկայացրեցին։ Ինչո՞ւ պետք է ընդդիմադիր գործիչը մանդատը վայր դնի, եթե հենց ինքն է բռնության զոհը։ Սիրելիʹ հայրենակիցներ, այս ամենի հետ զուգընթաց հասկանալի է նաև, որ մենք էլ անսխալական չենք և երբեմն չափազանց զգացմունքային ենք արձագանքում այս կամ այն իրադարձությանը։ Բայց մի՞թե ակնհայտ չէ, որ կառավարող թիմը հստակ խնդիր է դրել խորհրդարանական ընդդիմության կազմաքանդման ուղղությամբ։ Նրանք ցանկանում են չեզոքացնել իրենց հիմնական ընդդիմախոսներին և մնալ անվերահսկելի։ Մեր բարի համբավն արատավորելու նպատակով ամեն օր մեզ պիտակներ են կպցնում և կապում ինչ-որ «մութ և դավադիր» ուժերի հետ և առանց որևէ լուրջ հիմնավորման։ Մեզ փորձում են ահաբակել և վախեցնել՝ դիմելով տարատեսակ զազրելի մեթոդների։ Հիշեցնենք, որ նման կերպ ընդդիմության հետ վարվում էին նաև նախկին վարչակազմերը: Սիրելիʹ ընկերներ, անկախ ամեն ինչից և բոլոր հանգամանքներից, Լուսավոր Հայաստանը շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը՝ հավատարիմ մնալով իր լուսավոր արժեքներին և ավանդույթներին։ Մենք պատրաստ ենք դիմագրավել ցանկացած մարտահրավերի և մինչև վերջ գնալ հանուն մեր գաղափարների։ Իսկ կառավարող թիմը պետք է ներողություն խնդրի հարձակման համար և համապատասխան քաղաքական գնահատականով երաշխավորի, որ այլևս խորհրդանարանում և ցանկացած տեղ ազատ խոսքն ու այլակարծությունը չեն ճնշվելու։ Առանց այս հիմնարար արժեքների ամրագրման Հայաստանի ժողովրդավարական ապագան վտանգված է։ Շնորհակալություն բոլոր աջակցողներին և լայնախոհություն բոլոր այն մարդկանց, որոնք օր ու գիշեր արդարացրեցին բռնությունը։ Այսքանով կսպասենք համապատասխան գործողությունների իշխանությունների կողմից վերոշարադրյալ պահանջների լույսի ներքո, իսկ գնդակը գտնվում է ՀՔԾ-ի և դատախազության տիրույթում։ Հուսով եմ՝ իրավապահ կառույցները վերջապես համարժեք միջամտությամբ իրավական գնահատական կտան կատարվածին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
