Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների, ՀԱԿ-ի և ԼՀԿ-ի հետ տարաձայնությունների մասին
![]() 325 Շաբաթ, 16 մայիսի, 2020 թ., 13:30 «Ինչպե՞ս է ստացվել, որ ում հետ ճանապարհ եք անցել՝ լրագրողներ, ԼՀԿ, ՀԱԿ, բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, ո՞րն է պատճառը»,- առցանց ասուլիսի ժամանակ հնչեցված հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց. «Առնվազն քաղաքական հատվածներում պատճառները շատ բացահայտ են եղել: Որոշ հարցերում ես ունեցել եմ իմ սեփական պատկերացումները և դրանք որոշակի հատվածով համընկել են մի շարք քաղաքական ուժերի պատկերացումների հետ և մի պահից դրանք դադարել են գոյություն ունենալ: Նախկինում ՀԱԿ-ի, ԼՀԿ-ի հետ այդ քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների առիթ... Ինչ վերաբերում է լրագրողական հանրությանը, այս պարագայում եղել է հետևյալ խնդիրը՝ կա մի կարևոր նրբություն, որ ես պետք է խոսոտովանեմ: Իմ լրագրողական գործունեությունը հենց սկզբից իր մեջ ունեցել է կարևոր գաղափարախոսական և քաղաքական կոմպոնենտ: Իմ լրագրողական գործունեությունը սկզբնական հատվածում ընկալել եմ որպես քաղաքական գործունեության հիմնական մաս և հնարավոր է շատ լրագրողներ ինձ որպես այդպիսին 100 տոկոսանոց լրագրող չեն էլ ընդունել և դրանում երևի ունեցել են իրենց հիմնավորումները: Իսկ հիմա ԶԼՄ-ների հետ ես շփվում եմ որպես երկրի ղեկավար՝ դրանից բխող իր բարդություններով ու նրբություններով: Այս համատեքստում էլ այն դեպքերում, երբ հարցն ունի շատ սկզբունքային գաղարափարախոսություն, ես չեմ վախենում մենակ մնալուց»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
