«Ընթերցեք այս նոր տեղեկությունը». Դավիթ Խաժակյան
![]() 356 Երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ., 09:40 Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե դեռ կարծում եք, որ համայնքային և պետական մրցույթներին մասնակցելիս բանկային երաշխիքի փաստաթղթի կեղծումը և այդպիսով հանրությանը խոշոր վնաս հասցնելը մասնակցի արկածախնդրության դրսևորում է, առանց համակարգվածության, ապա խնդրեմ, ընթերցեք այս նոր տեղեկությունը։ Տեսանյութովս ներկայացրել էի, որ «Էտալոն Գրուպ» և «Ռաշն Վոյաժ» ՍՊԸ-ները, ըստ իս, փոխկապակցված են։ Այժմ ներկայացնում եմ այդ փոխկապկցվածության ևս մի դրվագ։ «Ռաշն Վոյաժ» ՍՊԸ-ն մասնակցում է բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման մրցույթին և ակնկալում շահել շուրջ 650 միլիոն դրամի պայմանագիր։ Ներկայացնում է բանկային կեղծ երաշխիք։ «Էտալոն Գրուպ» ՍՊԸ-ն մասնակցում է ՆՈՒՅՆ մրցույթին որպես տեխնիկական վերահսկող։ Կրկին ներկայացնում բանկային կեղծ երաշխիք: Կարծում եմ, ակնհայտ է, որ Փաշինյանի կնքահոր ազգականին պատկանող ընկերությունը (սա արդեն հաստտատված է քաղաքապետի ժ/պ Ղալումյանի հայտարարությամբ), որտեղ նա իդեպ միանձնյա բաժնետեր է, «Էտալոն Գրուպի» հետ գործել է համագործակցված։ Ղալումյանների ազգականը պետք է շահեր շինարարական աշխատանքների մրցույթը, մյուսը իրականացներ դրա տեխնիկական հսկողությունը։ Ինձ համար մեծ հարցական է նաև, թե ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը երեկ11:30 (հիշեցնեմ որ ուղիղ եթերս հեռարձակվեց այսօր 11:00) հրավիրում մրցութային հանձնաժողովի նիստ և միայն երեկ մրցույթը հանձնում մյուս մասնակցին»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
