Փոփոխություններ՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել ռազմական կամ արտակարգ դրությունների ժամանակ հանրաքվեի կասեցման հետ կապված հարաբերությունները:
Այն դեպքերում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով: Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ:
Նախագծով նախատեսված է նաև, որ արտակարգ կամ ռազմական դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոշ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը ընդունում է հրամանագիր, որով նշանակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը և քվերակության օրը, որը պետք է լինի կիրակի:
Վերսկսված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվա և քվեարկության օրվա միջև ժամանակահատվածը չի կարող պակաս լինել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի կասեցման օրվանից մինչև քվեարկության օրն ընկած ժամանակահատվածից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է պատճառաբանված որոշմամբ փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը՝ պայմանավորված վերսկսված հանրաքվեի պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ և սահմանելու վերսկսված հանրաքվեի գործընթացի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների նոր ժամանակացույց։
Մանրամասները՝ նախագծում։

«Մալոյանը ձերբակալվում է այն օրը, երբ Բաքվից Երևան է ժամանում Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը»․ Հակոբ Բադալյան
5015:54
Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը
4815:42
«Տարաձայնություններ մեզ մոտ եղել են մենակ ընտրությունների ժամանակ ու վերջ»․ Տիգրան Արզաքանցյան (տեսանյութ)
5015:36
«ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի բազայից դուրս է բերել B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները»․ #TWZ
9915:24
«Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի»․ Արթուր Խաչիկյան
4815:06
«Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը. իրավապահները տարել են նրան». Անի Գևորգյան
8511:54
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
8609:54
Փենթագոնը մոտ երկու հազար զինծառայող է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար
14209:51