«Մենք ուղղակի եռալու ենք այս ամենի մեջ». Լենա Նազարյան
![]() 493 Ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ., 00:10 Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր «Առաջին լրատվական»-ի եթերում հայտնել է, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծման նոր տարբերակը դեռ չի հասել Ազգային ժողով, բայց քննարկումներ տեղի են ունենում «Իմ քայլ»-ում և կառավարությունում: «Առաջարկվում է, որ հեռանան այն դատավորները, որոնք արդեն 12 տարի պաշտոնավարել են, և ՍԴ նոր նախագահ ընտրվի… Մենք ամեն ինչ արել ենք իրավական ճանապարհով առաջնորդվելու համար»,- ասել է Նազարյանը: Հարցին, թե Հրայր Թովմասյանը կարո՞ղ է նորից առաջադրվել, Նազարյանը պատասխանել է. «Կարող է առաջադրվել, բայց զրոյական շանսեր ունի»: Նա հայտնել է, որ ԱԺ-ում մյուս տարի լինելու է դատախազի հաշվետվությունը՝ ենթադրաբար ապօրինի գույքի հետ կապված գործերի քննության վերաբերյալ, ստեղծվելու է հակակոռուպցիոն կոմիտե՝ անհրաժեշտ գործիքակազմով և մասնագիտացված աշխատակազմով, որտեղ կենտրոնանալու են հակակոռուպցիոն գործերի քննությունները: «Արդարադատության նախարարը կառավարության զեկույցի ներկայացման ժամանակ խոսեց նաև անցումային արդարադատության մասին, շուտով ԱԺ կբերվի Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին օրենքը, կստեղծվի հանձնաժողով, որը կքննի մի քանի կարևոր հարցեր՝ կեղծված ընտրությունների, քաղաքական հետապնդումների, ոչ մարտական պայմաներում զոհված զինծառայողների դեպքերի և ունեզրկումների հարցերը: Պատկերացրեք, թե ինչ խմորումներ են լինելու, մենք ուղղակի եռալու ենք այս ամենի մեջ, որովհետև տարբեր շահերի բախումներ են առաջանալու»,- ասել է նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
