Դիմում ԱԱԾ պետին․ ապօրինություն գործած պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ «Ժողովուրդ»
![]() 389 Շաբաթ, 23 մայիսի, 2020 թ., 08:50 «Ժողովուրդ»-ը գրում է․ «2019 թվականի մարտին հրապարակել էինք «Մարտի 1»-ի գործով որպես վկաներ հարցաքննված ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի, պաշտպանության նախկին փոխնախարար Գուրգեն Մելքոնյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքներից որոշ հատվածներ: Ընդ որում, այդ ցուցմունքները հրապարակել էինք այն ժամանակ, երբ արդեն ՀՀ ՀՔԾ-ը հայտարարել էր նախաքննության ավարտի մասին, սակայն սա չխանգարեց ՀՔԾ-ին, որ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով քրգործ հարուցի։ Այս գործով, որպես վկա, հարցաքննության էր հրավիրվել նյութի հեղինակ, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնարիկ Մանուկյանը։ Սակայն դրանից հետո դատարանի թույլտվությամբ վերծանվել էին նաև Քնարիկ Մանուկյանի հեռախոսային խոսակցությունները, և փորձ էր արվել այդկերպ բացահայտել լրագրողի ինֆորմացիայի աղբյուրը։ Այս դեպքերից հետո օրաթերթն իր աշխատակցի հեռախոսային խոսակցությունները վերծանելու թույլտվություն տված դատավոր Դավիթ Գրիգորյանի (Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր) վճիռը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ դատարան, որի արդյունքում փետրվարի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և Քնարիկ Մանուկյանի հեռախոսային հաղորդակցության վերծանումը ճանաչեց ապօրինի: Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ փետրվարի 27-ին Վճռաբեկ դատարան բողոք ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, սակայն Վճռաբեկ դատարանը մերժեց վարույթ ընդունել դատախազի բողոքը, որովհետև այն ակնհայտ անհիմն էր: Այս իրավիճակը նշանակում է, որ Հայաստանում կան առնվազն երեք պաշտոնյաներ, ովքեր թույլ են տվել ակնհայտ ապօրինություն, և դա հաստատվել է Վճռաբեկ դատարանի կողմից վերջնական ուժի մեջ մտած դատական ակտով: Նրանք են դատավոր Դավիթ Գրիգորյանը, ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը գործով ի պաշտոնե թիվ մեկ պատասխանատուն է՝ որպես վերահսկող կառույցի ղեկավար։ Բացի այդ, դատախազն անձամբ Վճռաբեկ դատարան բողոքարկեց Վերաքննիչ դատարանի որոշումը, ինչը Վճռաբեկ դատարանը համարեց անհիմն։ Եվ հիմա ուղղակի իրավական անհրաժեշտություն է առաջացել 3 պաշտոնյաների պատասխանատվության համար. նրանք պետք է ապօրինություն գործելու համար պատժվեն։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին՝ խնդրելով պատասխանատվության ենթարկել լրագրողի իրավունքները խախտած պաշտոնյաներին»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |
Սիմոն Բաբայանը վերընտրվել է փաստաբանների պալատի նախագահ
5310:24«Կյանքը հայրենիքին նվիրած մարդը Բաքվի բանտում է․ Լևոն Մնացականյանի 60-ամյակն է»․ Տիգրան Աբրահամյան
9310:18Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը
13809:00Առանձին շրջաններում սպասվում է թույլ, կարճատև անձրև (լուսանկար)
10708:30«Այս իշխանությունը խոպան է եկել. ժողովրդի հաշվին անխնա վայելում են». Կարինե Հարությունյան
19702:12«ՍԱՏՄ-ն վերածվել է սննդի անվտանգությունն անտեսող մարմնի». Նարինե Մկրտչյան
14401:06ՌԴ Օրյոլի մարզի երկաթգծում պայթյուն է տեղի ունեցել․ կա 2 զոհ
27100:08«Մոռացության տալով 3 տարի առաջ տեղի ունեցածը՝ մարդկանց դարձնում են քայլող բույս». Դավիթ Ֆիդանյան
271Երեկ, 23:48