«Ես էի, չէ՞, երկրի ամբողջ բենզինը բերում. բա նման բարեգործ մարդուն ոնց չլիներ՝ մի բան կմնար». Թոխմախի Մհեր. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մհեր Սեդրակյանի նկատմամբ անցած տարի դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ 2002 թվականին Էրեբունու Վարդավառ զբոսայգու տարածքն ապօրինի օտարելու փաստով․ 1999-2005թթ․ նա եղել է Էրեբունու թաղապետը: Մեզ հետ զրույցում Սեդրակյանը քրեական գործի վերաբերյալ ասաց, որ մեկ անգամ կանչվել է. «Ես ինքնագլուխ բան չեմ արել, քաղաքապետի որոշում ա եղել, կառավարության որոշում»: Իսկ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից հետո մտահոգություններ չունի՞։ «Չունեմ, ինչի՞ պիտի ունենամ, իմ տունը հալալ քրտինքով եմ սարքել, համեստ մի տուն․ էդ լճի կողքը, որ իբր մի հսկա առանձնատուն էին նկարել-գցել․ դա չի իմ տունը, հետևում համեստ, մեկհարկանի տուն է»: Սեդրակյանը հիշեց իր անցյալը, թե ինչպես է ժամանակին էժան բենզին բերել երկիր, իր պես բարերար մարդուն դրա համար չէին կարող վարձահատույց չլինել, այդ միջոցներով է կառուցել իր տունը. «1992-1994 թվականներին ես բենզինով հեղեղել էի ամբողջ հանրապետությունը, ես էի, չէ՞, Վանո Սիրադեղյանի խնդրանքով հանրապետության ամբողջ բենզինը բերում: 15 հազար էր կանեստրը, ես իջացրել եմ 3 հազար, բա նման բարեգործ մարդուն ոնց չլիներ՝ մի բան կմնար։ Ես թալանչի չէի, որ 15-ով բերեի ու ծախեի: Աշխատել եմ, կերոսինն առել եմ, տվել ժողովրդին, դվիժոկներ եմ աշխատացրել, լույս տվել Էրեբունի համայնքին՝ ձրի»։
Մանրամասները՝ թերթի համարում։

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
5007:30
«Կարծում էին՝ Հայաստանն այլևս զվարթ փառատոնների երկիր է, կուլ կտան». Նարինե Դիլբարյան
9303:06
«1920-ի սեպտեմբերի 28-ին Թուրքիան հարձակվեց՝ նպատակ ունենալով նվաճել Արևելյան Հայաստանը». Նաիրի Հոխիկյան
9302:06
«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
10800:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
131Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
101Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
93Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
244Երեկ, 22:49