31-ամյա կինը ծննդաբերությունից 5 օր անց մահացել է․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․ «Մայիսի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ն՝ առողջացած, 87-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 51594 թեստավորում:
Այսպիսով՝ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 452 նոր դեպք և 81 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է:
Նշենք, որ այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է»։

Զորամասում սրտի կաթվածից զինծառայող է մահացել
9119:18
«Զինվոր է սպանվել Սիսիանի զորամասում»․ Սյուզի Բադոյան
19016:36
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիայի ժամանակ դպրոցում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
13715:43
Լոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ոչ սթափ ուղևորը երկու մարդու է կծել
24211:00
Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին
26009:36
Ռուսաստանը Սև ծովում հարվածել է Ուկրաինայի համար ռազմական բեռ տեղափոխող նավի
294Երեկ, 19:37
Թել Ավիվ թռչող երկրորդ ինքնաթիռն է վերադարձել Դուբայ
318Երեկ, 15:06
Հրապարակվել են կադրեր՝ Սաուդյան Արաբիայում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռից (տեսանյութ)
328Երեկ, 13:37