«Բոլոր հարցերին տրվել են պատասխաններ». Աննա Կոստանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԲՈԿ նախագահ (հրաժարականը դեռևս ստորագրված չէ վերջին տվյալներով) Սմբատ Գոգյանի կողմից օրերս կատարած հրաժարականի հիմք հանդիսացած պնդումների շուրջ ծագած մի շարք հարցրերի պարզաբանման նպատակով ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի կողմից այսօր հրավիրվել էր արտահերթ նիստ, որին հրավիրվել էին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։
Քննարկումը կայացավ փակ ռեժիմով՝ միայն հանձնաժողովի անդամ հանդիսացող պատգամավորների ներկայությամբ։
Շուրջ 5 ժամ տևած փակ քննարկման ընթացքում տրվեցին հարցրեր, որոնք վերաբերում էին ԲՈԿ նախագահի հրաժարականի՝ ըստ նրա հիմք հանդիսացող պնդումներին, մասնավորապես ՀՊՏՀ ռեկտորների նախկին և ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարների գիտական աշխատանքներում հայտնաբերված խնդիրներին, և ոչ միայն։
Պետք է ասեմ, որ բոլոր հարցերին տրվել են պատասխաններ, այլ է՝ դրանք բավարարել են հանձնաժողովի անդամներին, թե ոչ։
Քանի որ նիստի մեկնարկին քվեարկությամբ համաձայնեցվեց քննարկումն իրականացնել փակ ռեժիմում, դրա բովանդակային մասը հանրայնացնելու նպատակահարմարությունը կարող են դիտարկել միայն պարոն Գոգյանը, ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը և ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը»։

Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
171Երեկ, 08:48
«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
28514.09.2026, 08:54
«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
35313.09.2026, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
35813.09.2026, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
34413.09.2026, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
38712.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
38512.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
38212.09.2026, 00:06