««Մեշոկ պապիով» մեզ մի՛ վախեցրեք. դա այլևս չի աշխատում». Սրբուհի Գրիգորյան
![]() 510 Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 00:10 ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում կարծիք է հայտնել, որ արտահերթ ընտրությունները մոտ են, քանի որ վարչապետի ու կառավարության վարկանիշը սրընթաց նվազում է, սպասելիքները չեն արդարացվել. «Մենք իշխանությանն անընդհատ զգոնության կոչ ենք անում: Եթե իշխանություններն իրենց թափ չտան, անեն այն, ինչ արել են առայսօր, արտահերթ ընտրությունները հեռու չեն: Վարչապետն ասում է՝ եթե ես չլինեմ, գալու են օլիգարխները: «Մեշոկ պապիով» մեզ մի՛ վախեցրեք, դա այլևս չի աշխատում: Ի վերջո, այսօր շատ քաղաքական գործիչներ ԱԺ-ում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի թևերի վրա»,- ասել է Գրիգորյանը: Պատգամավորի պնդմամբ՝ ՍԴ-ի հարցով հետաքրքրված է բացառապես կառավարությունը, իսկ քաղաքացուն այսօր հուզում են իր վարկերի և կոմունալ վարձերի խնդիրները. «Եթե այսպես շարունակենք, շատ քաղաքացիներ հայտնվելու են դրսում, քանի որ չեն կարողանա վճարել բնակարանի վարձը, շատերը կմնան մթի ու խավարի մեջ, քանի որ կզրկվեն լույսից, հաջորդ օրն էլ՝ գազից»,- ասել է պատգամավորը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
