«Ավելի ապահով է օդանավից թռչելը, քանի դեռ պարաշուտը կա». Կարեն Վրթանեսյան
![]() 412 Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ., 23:15 Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի շաբաթ ՊԵԿ-ը և ընդհանրապես կառավարությունը պնդում էր, որ ծխախոտի մաքսանենգության գործում հայկական կողմում ամեն ինչ օրինական է։ Հիմա ՊԵԿ նախագահը հրաժարական է տալիս, հետևյալ կերպ բացատրելով այն. «Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում»։ «Նոր Հայաստանի» և որևէ բարձրաստիճան չինովնիկ երբեք մամուլի հրապարակումներից չի նեղվել այնքան, որ հրաժարական տա։ Ինչ ուզում անում են, դեռ մի բան էլ՝ մամուլի վրա մուննաթ գալիս։ Ըստ այդմ Դավիթ Անանյանի դեմարշի հասցեատերը հաստատ մամուլը չէ։ Դեմարշի ակնհայտ ուղերձը հետևյալն է. «Ծխախոտի մաքսանենգության թեմայում ես չկամ, ու չեմ ցանկանում դրա տակ մտնել»։ Մեկ այլ պատճառ էլ կարող է լինել... Անխուսափելի տնտեսական կոլափսի ժամանակ հարկայինի պետ լինելը ծայրահեղ անշնորհակալ գործ է, իսկ Նիկոլի բնավորությունը իմացող մարդը հստակ գիտակցում է, որ վերջում կարող են իր գլխին ջարդել տապալված հարկահավաքությունը։ Ըստ այդմ, ավելի ապահով է օդանավից թռչելը, քանի դեռ պարաշուտը կա»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
