«Մարտի 1-ի գործով կեղտոտ գործարք է կնքվել ՀՔԾ-ի և ոստիկանների միջև». Վահագն Հարությունյան

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը «Փաստինֆո»-ի եթերում ասել է, որ «Մարտի 1-ի գործով կեղտոտ գործարք է կնքվել ՀՔԾ-ի և ոստիկանների միջև»։ «ՀՔԾ-ն իրեն իջեցված պատվերն իրագործելու և իրադարձության իրական պատճառներն ու ընթացքը թաքցնելու համար, կնքել է խայտառակ գործարք՝ մարդկանց մահ և մարմնական վնասվածքներ պատճառելու համար պատասխանատու անձանց՝ ոստիկանության մի խումբ ծառայողների հետ»,- նշել է Հարությունյանն ու ավելացրել, որ խոսքը ոստիկանության այն ծառայողների մասին է, ովքեր անմիջականորեն կրել են և կրում են պատասխանատվություն, կամ առնվազն տեղեկացված են զոհվածներից երեքի մահվան հանգամանքների վերաբերյալ, որոնց մահը վրա է հասել «Չերյոմուխա 7» հատուկ միջոցից արձակված գնդակներից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
«Մինչև այժմ չեն տրվել գլխավոր հարցերի պատասխանները՝ Մարտի 1-ին ովքե՞ր են սպանել 10 անմեղ զոհերին»,- հիշեցնենք՝ մայիսի 16-ի առցանց ասուլիսի ժամանակ հնչած հարցին ի պատասխան, վարչապետն ասել էր․ «Շատ մանրամասներով բացահայտված է՝ ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին։ Ըստ մեղադրանքի՝ եթե գործը քննող քննչական խմբի ղեկավարը կրակված պարկուճները տարածքում փոխել ա, նշանակում ա՝ իսկական կրակողների պարկուճները չկան ու այսօր հնարավորություն չունենք նույնականացնելու։ Իսկ քննչական խմբի ղեկավարը գտնվում է հետախուզման մեջ, թող գա պատմի՝ ի՞նչ ա արել էդ պարկուճները, գուցե ինքը գիտի սպանության հեղինակներին․․․ Ջանքեր պետք է գործադրենք նրան ձերբակալելու, ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Հեշտ չի, բայց պետք է գնալ»։

«Թուրքական վերնախավի՝ Ադրբեջանին ուղղված բուռն արձագանքի պատճառը հրեական պետության հետ նրա կապերն են». Արտակ Զաքարյան
52Երեկ, 23:24
ՌԴ-ն երգչուհի Նաոկոյին ու նրա ամուսնուն ավելացրել է օտարերկրյա գործակալների գրանցամատյանում
156Երեկ, 18:43
Անտոնիո Կոշտային քննադատել են ԵՄ գագաթնաժողովը տապալելու համար
234Երեկ, 18:37
Թրամփը բացառել է Իրանի դեմ միջուկային հարված հասցնելու հնարավորությունը (տեսանյութ)
269Երեկ, 17:30
«Ալիևը շարունակելու է հայերի դեմ ատելության քարոզը, իսկ զուգահեռ իրականության մեջ թևածում է Արծվաշենի մասին հերթական «մուտիտը»»․ Տաթևիկ Հայրապետյան
99Երեկ, 17:18
«Ադրբեջանում, կարծես, հին բառապաշարին են վերադառնում». Տիգրան Աբրահամյան
93Երեկ, 17:00
«COP17-ը պետք է դառնար ոչ թե հերթական PR-արշավը, այլ իրական փոփոխությունների մեկնարկը»․ Նաիրի Սարգսյան
79Երեկ, 16:48
«Թրամփը նոր աշխարհակարգում գերադասում է Պուտինի և Սին Ծին Պինի հետ համաձայնությունը»․ Գարիկ Քեռյան
81Երեկ, 16:30