Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«ԲՀԿ-ական պատգամավորները, քոչարյանասերժական կույտը «ապշած» են հայտնի քրգործի հանրայնացումից»․ Լ․ Եղիազարյան

«ԲՀԿ-ական պատգամավորները, քոչարյանասերժական կույտը «ապշած» են հայտնի քրգործի հանրայնացումից»․ Լ․ Եղիազարյան
280
Չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ., 18:40

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարգավաճի պատգամավորները, քոչարյանասերժական կույտը «ապշած» են հայտնի քրեական գործի հանրայնացումից:
Ապշել պետք չէ, այլ ընդամենը պետք է հասկանալ, որ քաղաքականություն պետք է մտնել մաքուր ու անխոցելի կենսագրությամբ:
Ապշած են, քանի որ դա իրենց համար սովորական երևույթ էր, նրանց շրջապատում շատ քիչ են, կամ չկան անբիծ կենսագրությամբ գործիչներ:
Ամեն ինչ իր տեղը կընկնի:
Երկիրը «շողուլի» է գալիս:
Մենք Նիկոլի կողքին ենք:
Մենքը շատ-շատ է՝ միլիոններ»: