«Փակուղու առաջ են կանգնեցրել հարյուրավոր, գուցե հազարավոր ուսանողների». Աննա Կոստանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Խնդիրը, որի մասին հիմա պետք է ստիպված այս ձևաչափով բարձրաձայնեմ, այսօր փակուղու առաջ է կանգնեցրել հարյուրավոր, գուցե հազարավոր ուսանողների։ Իսկ ինչու եմ անորոշ թիվ ներկայացնում, քանի որ գրեթե վստահ եմ, որ բուհերի կողմից չկա հստակ ուսումնասիրություն, թե այս պահին COVID-19-ով պայմանավորված քանի ուսանող է վարձավճարի պատճառով ստիպված դուրս մնալու բուհից, զրկվելու կրթության իր իրավունքից կամ քննության չմասնակցելու։
Քիչ չեն նամակները, որոնցով ուսանողներն ինձ դիմում են, որ այս պահին ծնողները զրվել են աշխատանքից, բանկերում վարկեր ստանալու հնարավորությունից, սոցիալական աջակցության շրջանակներում էլ հայտնի պատճառներով՝ ոչ բոլոր ուսանողներն են կարողացել ընդգրկվել, հետևաբար վարձն այս պահին չվճարելու պատճառով քննություններին մասնակցելու հնարավորություն չեն ունենալու։
Ուզում եմ նաև հիշեցնել, որ #ՈՒՍԱՆՈՂԱԿԵՆՏՐՈՆ քաղաքականություն պետք է վարեր թե՛ կառավարությունը և թե՛ բուհերը, բայց կարծես հակառակն է տեղի ունենում։
Միևնույն ժամանակ հանուն օբյեկտիվության ասեմ, որ ինքնաֆինանսավորման հանգամանքով պայմանավորված՝ բուհերը համատարած փոխհատուցումներ և զիջումներ գուցե չեն կարող թույլ տալ։ Սակայն մի շատ կարևոր հանգամանք, այնուամենայնիվ, պատահաբար, թե միտումնավոր, դուրս է մնում բոլորի ուշադրությունից․
հեռավար կրթությամբ պայմանավորված՝ տուժել է նաև բուհական կրթության որակը, դասերը ոչ լիարժեքորեն են իրականացվել, ուսանողների մասնակցությունն էլ համապատասխանաբար նվազել է։
Ըստ այդմ, կոչ եմ անում բոլոր բուհերին՝
1. հաշվի առնել պետության սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակը,
2. վճարովի հիմունքներով սովորող՝ մասնավորապես դրական առաջադիմություն ցուցաբերող ուսանողների կրթության իրավունքի իրացման ձգտումը,
3. յուրաքանչյուր բուհում իրականացնել ուսումնասիրություն՝ պարզելու վճարովի հիմունքներով սովորող և սոցիալապես անապահով ուսանողների շրջանակը,
4. փորձել ընդառաջ գնալ նրանց խնդրանքին՝ տարժամկետ եղանակով վարձավճարները վճարելու սկզբունքով, անհատական վճարման ժամանակացույց ու քարտեզ կազմելու տարբերակով ստանալ իրավունք մասնակցելու քննություններին և շարունակելու կրթությունը (սրա վառ օրինակը ԵՊԲՀ-ն է)»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
16703:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
43220.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
48820.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
49620.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
103917.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
98316.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
298316.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
210815.07.2026, 21:35