«Հավաքների ազատությունը պետք է չսահմանափակվի արտակարգ դրության ընթացքում». Էդմոն Մարուքյան
![]() 341 Ուրբաթ, 12 հունիսի, 2020 թ., 18:25 «Մենք քաղաքական և քաղաքացիական իրավունքների համատեքստում պետք է որոշում կայացնենք, թե ինչպես ենք ոսկե միջինը ընտրում, որ քաղաքական ու քաղաքացիական իրավունքները հնարավորինս կիրարկելի լինեն և մարդիկ կարողանան իրենց իրավունքները «վայելել»»,- այսօր ԱԺ-ում հատուկ նիստին հայտարարեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանն առանձնացրեց անձանց բողոքի ձայնը հնչեցնելու հետ կապված խնդիրները արտակարգ դրության պայամաններում: «Բողոքի իրավունքը, հավաքների ազատությունը պետք է չսահմանափակվի, և անգամ պանդեմիայի ժամանակ այս իրավունքը իրացվում է, բնականաբար, համապատասխան չափանիշներով, օրինակ՝ սոցիալական հեռավորությունը պահելով: Ես Կառավարությանն առաջարկում եմ այս իրավունքի հետ կապված գնալ ընդառաջ և քաղաքական և քաղաքացիական իրավունքների առումով քայլ կատարել, հնարավորություն տալ, որ ովքեր ցանկանում են որոշակի բողոքի ակցիաներ անել, կարողանան իրականացնել դրանք»,- ասաց Մարուքյանը: Պատգամավորը ելույթի ընթացքում հավաստիացրեց, որ ներկայիս իշխանությունն ընդհանրապես մտահոգվելու խնդիր չունի բողոքի ակցիաների հետ կապված և ինքն անձամբ համաձայն չէ այն հիմնավորումներին, թե արտակարգ դրությունը մտցվում է, որ բողոքի ակցիաներ չլինեն. «Մտահոգությունն առողջությունն է: Եկեք պայամաններ ձևավորենք, թե ինչ ձևով մարդիկ կարող են իրենց բողոքը հնչեցնել»,- հավելեց Մարուքյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
