«Հայաստանի բուհերը պետք է անցնեն ուսուցման խառը համակարգի»․ Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համավարակի հաղթահարումից հետո Հայաստանի բուհերը պետք է անցնեն ուսուցման խառը համակարգի։ Օրինակ՝ այսպիսի մոդել կարելի է ներդնել։ 1-ին կուրսեցիները 4 օր գնում են բուհ, 1 օր սովորում են հեռավար։ 2-րդ, 3-րդ կուրսեցիները 3 օր գնում են բուհ, 2 օր սովորում են հեռավար։ 4-րդ կուրսեցիները 2 օր գնում են բուհ, 3 օր սովորում են հեռավար։ Մագիստրատուրայում 1 օր գնալն էլ բավարար կլինի։ Հայաստանի համար սա կարող է լուծել բազմաթիվ խնդիրներ։
1. Խցանումների նվազում, տրանսպորտի բեռնաթափում։
2. Ուսանողները և դասախոսները գումար և ժամանակ են խնայում՝ տրանսպորտի ու ճանապարհի վրա քիչ ծախսելով։ Հատկապես մարզերից եկող ուսանողները էական գումար ու ժամանակ են խնայում։
3. Հեռավար դասերի ժամանակ դասախոսները կարողանում են օգտագործել նոր տեխնոլոգիաներ, ինչի արդյունքում համալսարանները կարող են ավելի քիչ գումարներ ծախսել լսարանները թանկարժեք սմարթ գրատախտակներով ու այլ տեխնոլոգիաներով հագեցնելու վրա։
4. Բարձրանում է դասախոսների և ուսանողների թվային գրագիտության մակարդակը։
5. Վերանում է 2-րդ հերթը, լսարանների պակասի հարցը լուծվում է։ Մարզերի ուսանողները օրվա վերջին ավտոբուսին հասնելու խնդիր չեն ունենում։
6. Ազատված լսարանները դառնում են ստեղծագործարաններ, որտեղ ուսանողները կարողանում են խմբային նախագծերի վրա աշխատել։
7. Բուհերը խնայողություններ են անում կոմունալ ծախսերի վրա»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
16703:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
43220.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
48820.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
49620.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
103917.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
98316.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
298316.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
210815.07.2026, 21:35